[start:song:old]
Հայր մեր ահա ժողովուրդըդ
Կանգնած Քո առջև ցնծությամբ
Հայր մեր ստացանք փրկությունդ
Հիսուս Քրիստոսի Սուրբ Արյամբ:
Տուր մեզ Քո զորությունդ
Լեցրու մեզ Քո Սուրբ Հոգով
Դու ես օրհնության աղբյուրը
Ազատ ենք Որդուդ անունով:
Եկեք լցվենք բանակը մեծացնենք
Իր փառքը հռչակենք Հիսուսը մեծարենք
Ըսպառազինվենք փողերը հնչեցնենք
Եվ փառաբանենք իր Սուրբ Հոգով: (2)
Դու ես փառաց թագավորը
Փնտրում ենք երեսը Քո
Դու ես Հիսուս զորապետը
Արձակիր Քո հրամանդ:
Ով պատրաստ է հոգիով
Նա հավատում է սրտով
Ով ըստանա զորությունդ
Նա ով կտիրե սիրովդ
Եկեք լցվենք բանակը մեծացնենք
Իր փառքը հռչակենք Հիսուսը մեծարենք
Ըսպառազինվենք փողերը հնչեցնենք
Եվ փառաբանենք իր Սուրբ Հոգով: (2)
[end:song:old]
[start:song:old]
Եհովան ինքն է իմ Աստվածն է
Որ հոգ է տանում ինձ համար, ամեն վարկյան
Եհովան ինքն է իմ աստվածն է
Որ հոգ է տանում ինձ համար։ (2)
Տերը հոգում է կարիքները
Իր մեծ զորությամբ և փառքի լիությամբ
Նա փայլում է ինձ վրա և օրհնում է անդադար
Նա հոգ է տանում ինձ համար ամեն վարկյան
Նա հոգ է տանում ինձ համար։ (2)
Հիսուսն է Տերը երգում եմ ես նրան
Հիսուսն է Տերը, փառք եմ ես տալիս։ (2)
Թող մեր երգերը և մեր կյանքը
Փառավորեն Հիսուսին, Հիսուսին
Ալելույա․ Ալելույա․
Ալելույա․ Ալելույա․
Հիսուսն է Տերը երգում եմ ես նրան
Հիսուսն է Տերը, փառք եմ ես տալիս։ (2)
Ես կերգեմ Սաղմոս կասեմ
Փառավորեմ Քեզ իմ, Տեր Քեզ իմ Տեր
Ալելույա․ Ալելույա․
Ալելույա․ Ալելույա․
[end:song:old]
[start:song:old]
Երբ տկար եմ, իմ անձը ընկճված է,
Երբ նեղություն է իմ անձն ծանրացնում,
(Եվ շարունակ կսպասեմ լռությանս մեջ,
Որ Քո գալուց նստեմ ես Քո կողքին: 2)
Նա ինձ հարուց, որ կանգնեմ լեռների վրա,
Նա ինձ հարուց, անցնեմ շուքի ձորով,
Զորավոր եմ, երբ Նրա ուսերի վրա եմ,
Նա ինձ հարուց լինեմ ալ ավելի:
Էլ կյանք չկա առանց Հիսուս Քրիստոսի
Անհանգիստ սիրտն գործում է անդադար
(Ու երբ որ գաս հավետ ուրախությունն իմ
Կլինենք Քեզ հետ երկինքների երկնքում 2)
Նա ինձ հարուց, որ կանգնեմ լեռների վրա,
Նա ինձ հարուց, անցնեմ շուքի ձորով,
Զորավոր եմ, երբ Նրա ուսերի վրա եմ,
Նա ինձ հարուց լինեմ ալ ավելի: (2)
[end:song:old]
[start:song]
Անբիծ, մաքուր մի գետ է հոսում,
Գետ` կենդանի ջրերով լի,
Որ բխում է Հոր և Գառան գահից,
Մաքրում է, սրբում է մեզի:
1. Թող Տիրոջ գետը հոսի,(2)
Իր զորությունով Քեզ պիտի լցնի,
Թող Տիրոջ գետը հոսի:
2. Թող որ Հիսուսը հպվի,(2)
Իր զորությունով Քեզ պիտի լցնի,
Թող որ Հիսուսը հպվի:
3. Թող Սուրբ Հոգին Քեզ օծի,(2)
Իր զորությունով Քեզ պիտի լցնի,
Թող Սուրբ Հոգին Քեզ օծի:
[end:song]
[start:song]
Հիսո՛ւս, Քեզ բարձրացնում եմ,
Հիսո՛ւս, երկրպագում եմ Քեզ,
Ո՜վ մեր Տեր, ո՜վ մեր Թագավոր,
Միայն Դու արժանի ես գերազանց փառքի։(2)
Օրհնյալ է ներկայությունդ,
Սիրուն և անուշահոտ,
Սրտանց, ո՜վ Տեր, երգում եմ,
Թե` միայն Դու արժանի ես օրհնության։(2)
Հավերժական Թագավորին (2)
Որ անեղծ, աներևույթ է,
Միմիայն Տեր Աստծուն
Երգենք փառք ու պատիվ (3)
Հավիտյանս հավիտենից։ Ամեն։
[end:song]
[start:song]
Դու այստեղ ես, Հիսո՛ւս,
Քո գահը՝ փառաբանության մեջ,
Մենք խոնարհվում ենք Քո առջև,
Որպեսզի Քեզ փառաբանենք։ (2)
Հիսո՛ւս, սիրում ենք Քեզ
Եվ փառաբանում ենք Քեզ,
Քո գահի առջև կանգնած՝
Մեծարում ենք Քեզ։ (2)
Դու այստեղ ես, Հիսո՛ւս,
Քո գահը՝ փառաբանության մեջ,
Մենք խոնարհվում ենք Քո առջև,
Որպեսզի Քեզ փառաբանենք։
Հիսո՛ւս, սիրում ենք Քեզ
Եվ փառաբանում ենք Քեզ,
Քո գահի առջև կանգնած՝
Մեծարում ենք Քեզ։ (2)
[end:song]
[start:song]
1. Ամեն օր, ամեն պահ
Քեզնով ենք մենք ապրում`
Քո սիրո մեջ պահված
Ամեն օր, ամեն պահ: (2)
Պաշտում ենք Քեզ,
Երգում ու մեծարում ենք Քեզ,
Սիրում ու հավատում ենք Քեզ,
Քրիստոս մեր անգին: (2)
2. Ամեն օր, ամեն պահ
Քեզ ենք նայում, Հիսո՛ւս,
Դու ես մեր հանգիստը,
Քեզ ենք մենք պատկանում: (2)
Պաշտում ենք Քեզ,
Երգում ու մեծարում ենք Քեզ,
Սիրում ու հավատում ենք Քեզ,
Քրիստոս մեր անգին: (2)
3. Ամեն օր, ամեն պահ
Քո կյանքը երկնային
Հայտնում ես Դու մեր մեջ,
Հիսո՛ւս, իմ Տեր Աստված: (2)
Պաշտում ենք Քեզ,
Երգում ու մեծարում ենք Քեզ,
Սիրում ու հավատում ենք Քեզ,
Քրիստոս մեր անգին: (2)
[end:song]
[start:song:old]
Երբ կյանքի վիճակներ կբեռնավորեն քեզ
Կռնակդ ալ կքած ճնշումեն
Հիսուս կպատվիրե որ մենք իրեն հանձնենք
Մեր հոգսերն մեր հարցեր լիովին
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Փառաբանենք մեր Տեր մեր փրկիչ
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Զի Ան է Տեր բոլոր աշխարհի
Երբ մարմինդ կհոգնի և հույսդ կհատնի
Շվարած կսպասես օգնության
Հիսուս հոգերտ կառնե օրհնության կփոխե
Հավատա վստահե Օրհնյալին:
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Փառաբանենք մեր Տեր մեր փրկիչ
Ցնծացեք Տիրոջմով լեցվեցեք իր սիրով
Զի Ան է Տեր բոլոր աշխարհի
[end:song:old]