[start:song]
1. Երբ Հիսուսին հավատացի,
Սկսած այն օրվանից,
Կյանք ստացա սքանչելի
Եվ փրկվեցի մահից։
Գիտեմ` ում եմ հավատացել
Եվ գիտեմ, որ կարող է Նա պահել,
Ավանդն իմ պահել
Ինձ համար մինչ օրը այն։
2. Հայտնի է ինձ Նրա սերը
Եվ կարողությունը,
Նրա թափած սուրբ արյունը
Եվ մեծ հաղթությունը։
Գիտեմ` ում եմ հավատացել
Եվ գիտեմ, որ կարող է Նա պահել,
Ավանդն իմ պահել
Ինձ համար մինչ օրը այն։
3. Պատրաստ եմ Նրա ձեռքերի մեջ
Ապրել և կամ մեռնել,
Ծաղիկ տա ինձ, թե փուշ անվերջ՝
Պատրաստ եմ ընդունել։
Գիտեմ` ում եմ հավատացել
Եվ գիտեմ, որ կարող է Նա պահել,
Ավանդն իմ պահել
Ինձ համար մինչ օրը այն։
4. Թեկուզ ամեն բան վերանա,
Աստված անսասան է։
Քո փառքը միշտ, Ամենակա՛լ,
Սրտանց պիտի երգեմ։
Գիտեմ` ում եմ հավատացել
Եվ գիտեմ, որ կարող է Նա պահել,
Ավանդն իմ պահել
Ինձ համար մինչ օրը այն։
[end:song]
[start:song]
1. Ո՞վ է, որ մեզ միշտ հսկում է
Հայրական սիրով,
Ո՞վ է, որ միշտ խրատում է
Իր Հոգու ձայնով։
Ներում է մեզ, երբ զղջում ենք,
Մխիթարում, երբ տխրում ենք:
Սեր է Նա (2) անսահման,
Ո՞վ է, ո՞վ է Նա։
Էմմանուել, Էմմանուելն է Նա՝
Աստված մեզ հետ է հավիտյան,
Փրկությունը՝ հոգիների կորուսյալ։
Ծնվեց խոստացյալ Մանուկը այն,
Որ Աստված մեզ հետ լինի հավիտյան,
Հոգիներիս, աչքերիս լույս լինի։
2. «Ողջույն քեզ, իմ լա՛վ բարեկամ,
Ես քեզ հետ եմ, կա՛մ,
Ճանաչի՛ր Իմ մահով գնված
Փրկության ճամփան։
Ձեռքդ տո՛ւր Ինձ, ի՛մ բարեկամ,
Հիշի՛ր, որ Ես եմ հավիտյան
Քո միակ Փրկիչն, Փրկիչն ու Տերը,
Նայիր՝ ով եմ Ես»։
Էմմանուել, Էմմանուելն է Նա՝
Աստված մեզ հետ է հավիտյան,
Փրկությունը՝ հոգիների կորուսյալ։
Ծնվեց խոստացյալ Մանուկը այն,
Որ Աստված մեզ հետ լինի հավիտյան,
Հոգիներիս, աչքերիս լույս լինի։
[end:song]
[start:song]
1. Հիսո՛ւս, Դու ես իմ սերը հավիտյան,
Դու ես հոգուս ընկերը անբաժան,
Քեզ եմ հանձնել իմ կյանքը հավիտյան,
Քեզ սիրող Քո եղբայրն եմ անարժան։
2. Ահա գահիդ առջև եմ, Աստված իմ,
Օգնիր՝ Քեզ նման սիրեմ բոլորին։
Ապրի՛ր իմ մեջ Քո կյանքով հաղթական,
Ինձ դարձրո՛ւ զինվորդ մարտական։
3. Առանց Քեզ կյանքս փուչ է, սիրելի՛ս,
Խնդրում եմ, Տե՛ր, ինձ օրհնիր երգելիս,
Խոսքդ լինի միշտ ինձնից անբաժան,
Հոգով լցրո՛ւ, թեկուզ եմ անարժան։
4. Կյանքս առջևդ լինի հաճելի,
Կյանք ունենամ ես և է՛լ ավելի,
Երբ կանչես ինձ՝ ապրելու կյանք ազատ,
Ասեմ` գալիս եմ, եղբա՛յր հարազատ։
[end:song]
[start:song]
Որտե՞ղ ես թափառում, դժբախտ որդի՛
Քո հայրենի տնից հեռացած,
<Վերադարձիր>, հնչում է մի ձայն միշտ,
Որ կանչում է քեզ տուն հայրական։
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
Ո՞ւր ես թափառում, կորցնում ժամանակ
Իզուր վատնելով քո ուժերը,
Ես մեռա խաչի վրա քեզ համար,
Վերադարձիր, կվերցնեմ բեռդ։
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
Ո՞ւր ես թափառում խավար գիշերով,
Միայնակ, առանց հարազատի,
Վերադարձիր քո տունը լուսավոր,
Կգտնես հանգիստ քո վշտերից։
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
Որտե՞ղ ես թափառում, սոված որդի,
Գիշերվա ցրտի, խավարի մեջ,
Վերադարձիր այդ անպտուղ երկրից,
Իմ գրկի մեջ Ես քեզ կընդունեմ:
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
[end:song]
[start:song]
1. Դու եկար այս աշխարհ
Եվ շուտով կգնաս,
Կյանք կունենաս միայն,
Թե սուրբ ճամփով գնաս։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
2. Նա կյանքում միակն է,
Որ կարող է լույս տալ,
Սրտիդ դուռը բացի՛ր
Եվ Տիրոջն ընդունի՛ր։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
3. Առանց Նրա չկա կյանք,
Կա լոկ ունայնություն,
Նա է տալիս միայն
Հոգուն հանգստություն։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
4. Ով չգիտի Նրան՝
Տառապանքի մեջ է,
Աստծո սիրով միայն
Մարդը երջանիկ է։
Թեև անձրև, քամի
Խփեն քո աչքերին,
Բայց դու անվերջ փնտրի՛ր
Քեզ սիրող Քրիստոսին։
[end:song]
[start:song]
1. Հիանալի, հիանալի, Հիսուսն է հիանալի,
Հիսո՛ւս, հոգում ես Դու իմ կյանքի համար։
Տե՜ր Հիսուս, մեր Արարի՛չ,
Դու` հզոր Փրկիչ,
Քեզանով ենք մենք միշտ ապրում
Այս անհույս կյանքում։
2. Ճրագ՝ իմ ոտքերին, Լույս ես ճանապարհիս,
Հիսո՛ւս, հոգում ես Դու իմ կյանքի համար։
Տե՜ր Հիսուս, մեր Արարի՛չ,
Դու` հզոր Փրկիչ,
Քեզանով ենք մենք միշտ ապրում
Այս անհույս կյանքում։
3. Փառավոր, փառավոր, Հիսուսն է փառավոր,
Հիսո՛ւս, հոգում ես Դու իմ կյանքի համար։
Տե՜ր Հիսուս, մեր Արարի՛չ,
Դու` հզոր Փրկիչ,
Քեզանով ենք մենք միշտ ապրում
Այս անհույս կյանքում։
[end:song]