[start:song]
1. Ալ մոտ ըլլամ, ո՜վ Տեր, ալ մոտ՝ Քեզի,
Թեև ճամփաս ըլլա դառն, ցավալի,
Միշտ աղոթեմ պիտի՝
Ալ մոտ ըլլամ Քեզի, (2) ալ մոտ՝ Քեզի։
2. Թեև թափառական գիշեր ատեն
Մութ տեղ քարի մը վրա իմ գլուխս դնեմ,
Երազներուս մեջ, Տեր,
Ալ մոտ ըլլամ Քեզի, (2) ալ մոտ՝ Քեզի։
3. Սանդուխ մը հոն տեսնեմ՝ Քովեդ իջած,
Անթիվ սուրբ հրեշտակներ՝ վրան ալ կայնած,
Որ աչք ընեն ինծի,
Ալ մոտ ըլլամ Քեզի, (2) ալ մոտ` Քեզի։
4. Քընից ելած` ես Քեզ պիտի գովեմ
Ու դառն վշտես Բեթել պիտի շինեմ,
Որ տառապանքներովս
Ալ մոտ ըլլամ Քեզի, (2) ալ մոտ Քեզի:
5. Երբ որ ուրախ թևով ես վեր թռչիմ,
Աստղեն ու արևեն երբ որ անցնիմ,
Հոգիս երգե պիտի,
Ալ մոտ ըլլամ Քեզի, (2) ալ մոտ՝ Քեզի։
[end:song]
[start:song]
1. Հիշի՛ր քո Տեր Աստծուն
Քո երիտասարդ օրերում,
Եվ Նա քեզ կմխիթարի
Այս չար աշխարհի կյանքում։
Հիսուսն է վեմը փրկության,
Նա է վահանը հավատքի,
Տերն է արդարության ճամփան
Եվ սերը մեր կյանքի։
2. Ուզում ենք Քեզ մոտ, ո՛վ Տեր, գալ
Եվ Քեզանով ուրախանալ,
Մեր սիրտը Քեզ մենք նվիրենք
Եվ Քեզանով հավետ ապրենք։
Հիսուսն է վեմը փրկության,
Նա է վահանը հավատքի,
Տերն է արդարության ճամփան
Եվ սերը մեր կյանքի։
3. Եղի՛ր ներող, իմ հարազատ,
Ների՛ր քեզ վիրավորողին,
Սիրիր նրան, ինչպես որ Տեր
Հիսուս Քրիստոսը սիրեց քեզ։
Հիսուսն է վեմը փրկության,
Նա է վահանը հավատքի,
Տերն է արդարության ճամփան
Եվ սերը մեր կյանքի։
4. Այսուհետև հիշի՛ր մեկ բան,
Որ Աստված քեզ շատ է սիրում,
Ինչքան էլ նեղ թվա ճամփան,
Տերն է քեզ միշտ առաջնորդում։
Հիսուսն է վեմը փրկության,
Նա է վահանը հավատքի,
Տերն է արդարության ճամփան
Եվ սերը մեր կյանքի։
[end:song]
[start:song]
1. Վշտաց աշխարհեն Քեզ կաղաղակեմ,
Ով բարձրերուն մեջ բնակող Տեր,
Հոգիս կճնշվի մեղքերուս բեռեն,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։
Իմ թշվառ հոգին հանգիստ կփնտրե,
Ես շատ հոգնած եմ ունայն կյանքես,
Սփոփանք չունիմ, սիրտս կոտրած է,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։
2. Անառակ որդին հոր տունը թողուց՝
Հաճույք փնտրելու Քեզմե հեռու,
Բայց անապատին մեջ մոլորեցավ,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։
Իմ թշվառ հոգին հանգիստ կփնտրե,
Ես շատ հոգնած եմ ունայն կյանքես,
Սփոփանք չունիմ, սիրտս կոտրած է,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։
3. Ես շատ խաբվեցա սուտ խոստումներեն,
Շողոքորթ աշխարհն կողոպտեց զիս,
Ու կպտտիմ անոթի, ծարավ,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։
Իմ թշվառ հոգին հանգիստ կփնտրե,
Ես շատ հոգնած եմ ունայն կյանքես,
Սփոփանք չունիմ, սիրտս կոտրած է,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։
4. Սրտանց կզղջամ ու կապաշխարեմ,
Աղի արցունքով կողբամ մեղքերս,
Պիղծ ու անարժան ես Քեզի կուգամ,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։
(Իմ թշվառ հոգին հանգիստ կփնտրե,
Ես շատ հոգնած եմ ունայն կյանքես,
Սփոփանք չունիմ, սիրտս կոտրած է,
Ողորմած Փրկիչ, գթա՛ ինծի։ 2)
[end:song]
[start:song]
1. Փառքն ու պատիվը Աստծուն վայել են.
Ամեն օրհնության ակն ու աղբյուրն է:
Բոլոր բարիքներն Իր ձեռքեն կառնենք
Եվ Աստծուն մենք միշտ կփառավորենք:
Անբավ զորություն և արքայություն,
Մեծություն և փառք հավիտենական,
Ամենաօրհնյալ փառքի Թագավոր,
Փառք ու պաշտամունք, գովաբանություն:
Փառք (3), Հայր Աստծուն փառք,
Փառք (3), Աստծո Որդուն փառք,
Փառք (3) և Սուրբ Հոգուն փառք,
Փառք հավիտենից, հավիտյանս փառք:
2. Աստծո անունով դրոշակ վերցնենք,
Կյանքի լույսի մեջ համարձակ քայլենք,
Աստծու առջև ցնծությամբ երգենք
Եվ Աստծուն միշտ մենք կփառավորենք:
Օրհնեցե՛ք Աստծուն ամեն ժամանակ,
Օրհնե՛ք Սուրբ Հոգու հզոր զորությամբ,
Որդու անունից խնդրենք շարունակ
Վերին հանգստի արքայությունը:
Փառք (3), Հայր Աստծուն փառք,
Փառք (3), Աստծո Որդուն փառք,
Փառք (3) և Սուրբ Հոգուն փառք,
Փառք հավիտենից, հավիտյանս փառք:
[end:song]
[start:song]
1. Հիսո՜ւս, սիրո Աստված,
Հիսո՜ւս, մեռնողին կյանք տվող Աստված։
Քո ճշմարտությամբ պիտ ապրեմ,
Քո ճանապարհով պիտ քայլեմ,
Քո սիրո մեջ պիտի մնամ, Հիսո՜ւս։
2. Հիսո՜ւս, ներող Աստված,
Հիսո՜ւս, զորություն պարգևող Աստված։
Հոգուս խորքում միշտ Քեզ օրհնեմ,
Իմ երգերով փառաբանեմ
Ու հավատքով դիմավորեմ, Հիսո՜ւս։
3. Հիսո՜ւս, հուսո Աստված,
Հիսո՜ւս, աշխարհին լույս սփռող Աստված։
(երգել 1-ին և 2-րդ կրկներգերը)
[end:song]
[start:song]
1. Օ՜, ալելուիա՜,
Օրհնենք, ալելուիա՜,
Գովենք, ալելուիա՜:
Փառաբանենք Յիսուսի սուրբ անունը: (2)
2. Հիսուս փրկել է ինծի,
Արդարացրել է ինծի,
Հոգով օծել է ինծի:
Փառաբանենք Յիսուսի սուրբ անունը: (2)
3. Ես Հիսուսին սիրում եմ,
Հիսուսն ինծի սիրում է,
Ես Հիսուսին սիրում եմ:
Փառաբանենք Յիսուսի սուրբ անունը: (2)
[end:song]