[start:song]
1. Ո՜վ Հայր երկնային, Աստվա՛ծ ճշմարիտ,
Դու՝ մխիթարող, սիրող Հոգի,
Ամենակարող և երկայնամիտ,
Մեզ լուսավորի՛ր, մեզ հետ եղի՛ր։
2. Դու՝ երջանկության աղբյուր մեզ համար,
Քեզ ենք հուսացել, մեզ մի՛ թողնիր,
Մեր սրտերում լցրո՛ւ սերդ անմար,
Երջանկություն տուր մեզ և օրհնի՛ր։
3. Ո՜վ Հայր, պահպանի՛ր մեզ սայթաքելուց,
Մեզ զարդարի՛ր Քո սրբությունով,
Տո՛ւր, որ մեր սիրտը վառվի Քո սիրուց,
Քեզ փառաբանենք մեր գործերով (երգերով):
[end:song]
[start:song]
Որտե՞ղ ես թափառում, դժբախտ որդի՛
Քո հայրենի տնից հեռացած,
<Վերադարձիր>, հնչում է մի ձայն միշտ,
Որ կանչում է քեզ տուն հայրական։
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
Ո՞ւր ես թափառում, կորցնում ժամանակ
Իզուր վատնելով քո ուժերը,
Ես մեռա խաչի վրա քեզ համար,
Վերադարձիր, կվերցնեմ բեռդ։
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
Ո՞ւր ես թափառում խավար գիշերով,
Միայնակ, առանց հարազատի,
Վերադարձիր քո տունը լուսավոր,
Կգտնես հանգիստ քո վշտերից։
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
Որտե՞ղ ես թափառում, սոված որդի,
Գիշերվա ցրտի, խավարի մեջ,
Վերադարձիր այդ անպտուղ երկրից,
Իմ գրկի մեջ Ես քեզ կընդունեմ:
Վերադարձի՛ր, ես քեզ կընդունեմ,
Վերադարձի՛ր, մեղքդ կվերցնեմ,
Սպիտակ հանդերձ նորից կհագցնեմ
Եվ մեծ ընթրիքին քեզ կտանեմ։
[end:song]
[start:song]
1. Քո սիրով ինձ այցելել ես,
Փրկություն ես պարգևել,
Քո գրկում գտել եմ ես խաղաղություն:
Եվ ամեն բանի համար
Շնորհակալ եմ անսահման,
Նվիրում եմ ես իմ սիրտը միայն Քեզ։
Երգում եմ՝ շնորհակալություն (3), Հիսուս։ (2)
2. Իմ փոխարեն ես Դու զոհվել,
Խաչի մահով ես մահացել,
Քո զոհով ինձ պարգևել ես կյանք հավիտյան.
Հիմա կարող եմ Քո արյամբ
Քո առջև գալ համարձակ
Եվ կարող եմ ուղիղ նայել Քո աչքերին։
Երգում եմ՝ փա՜ռք Քեզ, փա՜ռք Քեզ, Հիսո՛ւս, (2)
Փա՜ռք Քեզ, Տեր արքա, Հիսո՛ւս:
[end:song]
[start:song]
1. Քրիստոս թագավոր է սիրո, զորության,
Ճշմարտության շնորհքով օժտված հավիտյան,
Լի գութով պատրաստ է օգնելու հոժար,
Ուխտել էր Իր Հորը՝ փրկել մարդկության։
Մորթված Գառնուկը հաղթեց աշխարհին (3),
Աստծո Քրիստոսը՝ մեղքին ու մահին։
2. Սատանան սոսկում է, սարսափած փախչում,
Դևերը շփոթված՝ ահից զարհուրում,
Անհավատությունից դժոխքն է լցված,
Դատաստանի ահից տագնապի մատնված:
Ալելուիա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին (3),
Ալելուիա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին:
3. Քնած մեղավորներ, ի՞նչ եք մտածում,
Տեսեք, թե աշխարհը ո՞ւր է ձեզ տանում,
Անհոգությունից էլ շատերը կորան
Եվ ունայն աշխարհից ոչինչ չտարան։
Ապաշխարե՛ք շուտով, շնորհք ստացեք, (3)
Ապաշխարե՛ք իսկույն, Տիրոջ մոտեցեք:
3. Մեր Տերը գալու է շուտով ամպերով,
Լուսո հրեշտակներով, սրբոց բանակով,
Աշխարհը կլցնի արդարությունով,
Կդատի ազգերը՝ ճշմարտությունով։
Ալելուիա՜, հաղթե՛ց Քրիստոսը մահին, (3)
Ալելուիա՜, հաղթեց ցուրտ գերեզմանին։
[end:song]
[start:song]
1. Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի,
Թեև հալածանք ու սուր սպառնան,
Նեղություն, տառապանք սիրով կկրեմ,
Որ սուրբ հավատքս կենդանի պահեմ:
Հավատքս չեմ մոռանա,
Տիրոջս չեմ ուրանա,
Խաչը ուսիս կգնամ,
Մինչ Հիսուսին միանամ:
2. Բանտերում խավար թեև շղթայեն,
Վերքերով լեցուն մարմինս խոցեն,
Կգրեմ, ո՛վ Տեր, արյունովս թափված,
Քեզ չեմ մոռանա, Տեր իմ Աստված:
Հավատքս չեմ մոռանա,
Տիրոջս չեմ ուրանա,
Խաչը ուսիս կգնամ,
Մինչ Հիսուսին միանամ:
3. Ո՛չ կյանք, ո՛չ մահ, ո՛չ զորություններ,
Ո՛չ ներկա բաներ, ո՛չ գալու բաներ,
Եվ ո՛չ բարձրություն, ո՛չ խորություններ
Ինձ չեն բաժանի Քեզանից, ի՛մ Տեր:
Հավատքս չեմ մոռանա,
Տիրոջս չեմ ուրանա,
Խաչը ուսիս կգնամ,
Մինչ Հիսուսին միանամ:
4. Մինչև իմ արյան վերջին կաթիլներ
Քեզ հավատարիմ կդավանեմ, Տեր,
Մինչ մարի կյանքս, շունչս վերջանա,
Սիրելի՛ Հիսուս, Քեզ չեմ մոռանա:
Հավատքս չեմ մոռանա,
Տիրոջս չեմ ուրանա,
Խաչը ուսիս կգնամ,
Մինչ Հիսուսին միանամ:
[end:song]
[start:song]
Սա այն օրն է, (2)
Որ Տերը ստեղծեց: (2)
Պիտի ցնծանք (2)
Եվ ուրախանանք: (2)
Սա այն օրն է,
Որ Տերը ստեղծեց,
Պիտի ցնծանք
Եվ ուրախանանք:
Սա այն օրն է, (2)
Որ Տերը ստեղծեց:
[end:song]