Home


[start:song]

620

Տեր, Քո ճամփաները ցույց տուր մեզ,

Շավիղներդ սովորեցրու Դու մեզ:

Ճշմարտության առաջնորդիր զավակներիդ

Եվ Քո լույսը սփռիր մեր հոգիների մեջ:


Տե՜ր, ներիր ազգիս մեղքերն անթիվ,

Բացիր աչքերը կույր, լուսավորիր նրանց Քո լույսով: (2)


Հայաստան, ունես կարիքը Քրիստոսի,

Հայաստան, դարձիր քո ճանապարհներից: (2)

Հայաստան

[end:song]

[start:song]

772

Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը

Ամէնակարողի շուքի տակ է հանգչում,

Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց

Իմ Աստված, որին հուսացած եմ.


Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից

Ինձ չար բան չի մոտենա

Նրա թևերի տակ, ապահով եմ և վստահ

Ինձ չար բան չի մոտենա (2)


Երբ կանչես դու Նրան, կստանաս պատասխան

Նա քեզ հետ է հավիտյան

Օրհնել է քո տունը, փրկել է քո որդկանց

Բարձրյալն է ապավեն քեզ համար


Երբ կանչեմ ես նրան, կստանամ պատասխան

Նա ինձ հետ է հավիտյան

Օրհնել է իմ տունը, փրկել է իմ որդկանց

Բարձրյալն է ապավեն ինձ համար


Նա փրկեց ինձ մահից, ոսոխի որոգայթից

Ինձ չար բան չի մոտենա

Նրա թևերի տակ ապահով եմ և վստահ

Ինձ չար բան չի մոտենա (4)

[end:song]

[start:song

:old]

733

1.Կա մի աշխարհ լուսե

Ուր չկա խավար, չկա նույնիսկ գիշեր,

Ուր կա մի էակ լուսե


Ուր անհուն սիրո կրակն է միշտ վառում:

Եվ լուսավորում խավարած հոգիների

Եվ սեր պարգևում քարացած մեր սրտերին

ՈՒ խինդով լցնում սգավոր հոգիներին:


Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին

Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին

Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ

Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: (2)


2.Կա մի աշխարհ լուսե

Ուր անվերջ կյանքի արևն է միշտ փայլում

Նա է, որ պարզած ձեռքով

Այդ լուսե աշխարհն է մեզ առաջնորդում:

Եվ ինչպես մի հուր ջերմացնում սառած հոգին

ՈՒ բոցավառում պատրույգը մարած լամպի

Ամոքում վերքեր ժառանգած այս աշխարհից:


Իր արյամբ մաքրում է ուղիներն այն սև մթին

Կենարար խոսքով գծում է նոր կյանքի ուղին

Իր հոգով երջանկացնում, լեցնում է սիրտը իմ

Իմ Հիսուս Քրիստոս, իմ Աստված Տեր իմ: (2)

[end:song:old]

[start:song

:old]

269

1. Շուտով իմ Տերը՝ Հիսուս արքան,

Ամպերով երկնից դեպ երկիր կգա,

Կգա մեծ շուքով, կգա մեծ փառքով,

Երբ որ Հայր Աստված հրաման կտա։


Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։


2. Բազմած հրեղեն կառքին երկնային`

Պիտի երկիր գա՝ ի տես ամենքի,

Պիտի Նա ջոկի ցորենը հարդից,

Խոնարհ գառները՝ համառ այծերից։


Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։


3. Ուզում եմ լինեմ սուրբ հարսանիքին,

Գամ ու խառնվեմ ընտիր գառներին,

Չմնամ կարոտ Քո լուսե դեմքին,

Արժանի լինեմ Քո մեծ խնջույքին։


Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։

[end:song:old]

[start:song]

410

Օ՜, ի՜նչ հրաշք մեծություն ես,

Ի՜նչ փառավոր օրհնություն ես,

Քեզի նայեմ, Քեզի հուսամ, իմ Հիսո՛ւս։

Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,

Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,

Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 2


Ե՛կ միասին Տերը պաշտենք,

Ե՛կ միասին Տերը գովենք,

Ե՛կ միասին մտնենք Անոր սրբարան։


Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,

Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,

Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 2


[end:song]

[start:song]

65

1. Հիսուսին միայն սրտումս պիտ ունենամ,

Հիսուսը միայն այնտեղ բնակի,

Իր սիրույն ոչ մի բան հավասար չկա,

Միայն Նրա մոտ հոգիս կհանգչի։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


2. Հիսուսը միայն ինձ մեղքից ազատեց,

Հիսուսը միայն ինձ բարիք արեց,

Նրա մեծ սերը իմ սիրտը կոտրատեց

Եվ ապա խաղաղության դեղ դրեց։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


3. Հիսուսին միայն կյանքս կպատկանի,

Նա՛ է իմ Փեսան և ես՝ հարս Նրա,

Միայն Նրա կամքը պիտի կատարեմ,

Եվ Նա սպիտակ հանդերձներ ինձ կտա։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


4. Հիսուսը միայն ինձ ուժ կպարգևե,

Երբ պատերազմի մեջ տկարանամ,

Նրա կենաց աղբյուրից ես կխմեմ

Կյանք և զորություն միշտ, ամեն անգամ։


Էլ ես չեմ հոգա, էլ չեմ տրտնջա,

Հիսուս իմ Եղբայրն ինձ մոտ է, ներկա,

Նաև խոստացավ իմ ձեռքիցս բռնել

Եվ տանել այնտեղ, ուր միշտ հանգիստ կա։


[end:song]

698

1. Երգենք Տիրոջն՝ ալելուիա՜: (2)

Երգենք՝ ալելուիա՜, (2)

Երգենք Տիրոջն՝ ալելուիա՜:


2. Հիսուս ծնավ և հայտնեցավ: (2)

Հիսուս հայտնեցավ, (2)

Հիսուս ծնավ և հայտնեցավ:


3. Հիսուս խաչվեց ինձի համար: (2)

Հիսուս ինձի համար, (2)

Հիսուս խաչվեց ինձի համար:


4. Հիսուս հարյավ ի մեռելոց: (2)

Հիսուս Տերը հարյավ, (2)

Հիսուս հարյավ ի մեռելոց: (2)


5. Հիսուս Թագավոր է և Տեր: (2)

Հիսուս Թագավոր է, (2)

Հիսուս Թագավոր է և Տեր:


6. Տիրոջ գալուստն ահա մոտ է: (2)

Տիրոջ գալը մոտ է, (2)

Տիրոջ գալուստն ահա մոտ է:


698

Փառք ալելույա Հայր Աստծուն (2)

Փառք ալելույա (2) Փառք ալելույա Հայր Աստծուն


Փառք ալելույա Հիսուսին (2)

Փառք ալելույա (2) Փառք ալելույա Հիսուսին


Փառք ալելույա Սուրբ Հոգուն (2)

Փառք ալելույա (2) Փառք ալելույա Սուրբ Հոգուն


Երգենք Տիրոջն՝ ալելուիա՜: (2)

Երգենք՝ ալելուիա՜, (2)

Երգենք Տիրոջն՝ ալելուիա՜:


Հիսուս Թագավոր է և Տեր: (2)

Հիսուս Թագավոր է, (2)

Հիսուս Թագավոր է և Տեր: