Home


[start:song:old

]

495

Հիսուսն է Տերը, մեր Մեսիան,

Միակ Թագավորը և Արքան,

Նա է հույսը մեր փրկության,

Երգը մեր ուրախության: 2


Փառք տվեք Բարձրյալին

Օվսաննա երգենք Արքային

Հիսուսն է Տերը, մեր Մեսիան,

Փրկությունը մարդկության: 2

+++++++

Եկեք երգենք ուրախանանք

Տերն է գալիս մարանաթա: 4


Օվսաննա, երգիր օվսաննա

Փառք, ալելույա մարանաթա: 4


+++++++

Օրհնեցեք Տիրոջը ով ժողովուրդներ

Եվ բարձրացրեք Նրա սուրբ անունը

Փառքն ու գոհությունը լինի Նրան

Որ տիրում է հավիտյան: 2


(Ալելու- ալելույա, 4

Ալելույա: 2)

+++++++++

Ով Աստված կօրհնենք Քեզ անդադար

Վերստին Քո փրկության համար

Քո սիրո մասին մենք կերգենք

Քո անունը կմեծարենք:


Նա լցրեց մեզ ցնծությամբ

Նրա առջև մենք հզոր ենք իր ուրախությամբ,

Դե եկեք Նրան փառաբանենք

Գոհությամբ երգենք, պաշտենք:


(Ալելու- ալելույա, 4

Ալելույա: 2)

[end:song:old]

[start:song:old

]

505

Գերել ես սիրտը իմ Քո սիրով

Հիսուս միակ փափագն ես իմ հոգու

Չունեմ ուրիշ գանձեր, չունեմ ես կյանք

Քեզնից բացի չունեմ ուրիշ Աստված


Քո երեսից ես ուր փախչեմ և

Քո Հոգուց ուր գնամ

Ներկայությունդ ամենուր է Տեր:

Թեև գնամ երկրի ծայրերը

Դու այնտեղ ես միշտ ինձ հետ

Լեցնում իմ սիրտը գոհությամբ:


Ես կերգեմ Քեզ երգը գոհության

Ես կերգեմ Քեզ երգը իմ սիրո

Ես կերգեմ Քեզ երգը իմ միակ

Հավիտյան Դու ես երգն իմ միակ

[end:song:old]

[start:song

]

408

1. Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Տե՜ր, ի՜նչ հիանալի ես,

Տե՜ր, ի՜նչ գեղեցիկ ես, Քեզ կուզեմ երկրպագել։

Քո գեղեցկությունը, Տե՜ր, երբեք չպիտի մարի,

Քո սքանչությունը, Տե՜ր, հավիտյան պիտի փայլի։

[end:song]

[start:song:old

]

470

Ծարավ եմ ես Քո ջրին, ով Տեր,

Որ կենաց աղբյուրից է բխում:

Ծարավ եմ ես Քո խոսքին, ով Տեր,

Որ ունես հավիտյան կյանքի խոսքեր։


Ինչպես եղջերուն

Ջրի վտակներին է փափագում,

Այնպես՝ իմ սիրտը Քեզ, ով Տեր։ 2


Ծարավ եմ ես Քո խոսքին, ով Տեր,

Որ ունի սիրո մեծ զորություն:

Ծարավ եմ ես Քո ջրին, ով Տեր,

Հագեցրու ինձ Քո կենաց ջրով։

Ինչպես եղջերուն

Ջրի վտակներին է փափագում,

Այնպես՝ իմ սիրտը Քեզ, ով Տեր։ 2

[end:song:old]

[start:song:old

]

421

Եղբայրներ:

Համեցե՛ք Տիրոջ խնջույքին,

Եղե՛ք Գառան հարսանիքին,

Ուր հրեշտակաց հետ սուրբերը կերգեն:


Քույրեր:

Համեցե՛ք Տիրոջ խնջույքին,

Եղե՛ք Գառան հարսանիքին,

Ուր հրեշտակաց հետ սուրբերը կերգեն:


Սուրբ է, սուրբ է մեր Տերը,

Օրհնյալ է Աստծո Գառը,

Արժանի է (2)

Առնելու փառք, պատիվ, զորություն։

Եղբայրներ:

Այնտեղ ո՛չ մահ կա, ո՛չ արցունք,

Չկա խավար, չկա գիշեր,

Այլ Աստծո լույսն է լուսավորելու մեզ։


Քույրեր:

Այնտեղ ո՛չ մահ կա, ո՛չ արցունք,

Չկա խավար, չկա գիշեր,

Այլ Աստծո լույսն է լուսավորելու մեզ։


Սուրբ է, սուրբ է մեր Տերը,

Օրհնյալ է Աստծո Գառը,

Արժանի է (2)

Առնելու փառք, պատիվ, զորություն։

[end:song:old]

[start:song

]

410

Օ՜, ի՜նչ հրաշք մեծություն ես,

Ի՜նչ փառավոր օրհնություն ես,

Քեզի նայեմ, Քեզի հուսամ, իմ Հիսո՛ւս։

Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,

Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,

Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 2


Ե՛կ միասին Տերը պաշտենք,

Ե՛կ միասին Տերը գովենք,

Ե՛կ միասին մտնենք Անոր սրբարան։


Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,

Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,

Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 2


Օ՜, ի՜նչ հրաշք մեծություն ես,

Ի՜նչ փառավոր օրհնություն ես,

Քեզի նայեմ, Քեզի հուսամ, իմ Հիսո՛ւս։


Ձայնդ վերցուր՝ Տերը օրհնե,

Ձայնդ վերցուր՝ Անոր օրհնե,

Ձայնդ վերցուր, իմ եղբայր և իմ քույր։ 2

[end:song]

[start:song

]

446

Ի՜նչ մեծ ու հրաշալի են Քո գործերը, Տե՛ր,

Փառքովդ է լցված երկիրը։

Արդար ու ճշմարիտ են ուղիները Քո,

Սուրբ Թագավոր։


Ո՞վ չի վախենա ու չի փառաբանի Քեզ,

Միայն Դու ես սուրբ,

Ողջ ազգերը կխոնարհվեն Քո առջև,

Տե՜ր Հիսուս, միայն Դու ես սուրբ։


Սուրբ ես, սուրբ ես, միայն Դու ես սուրբ,

Սուրբ ես, սուրբ ես,

Տեր Հիսո՛ւս, միայն Դու ես սուրբ։ 2


Սեր ես, սեր ես, միայն Դու ես սեր:

Սեր ես, սեր ես,

Տեր Հիսո՛ւս, միայն Դու ես սեր:

[end:song]