Home


[start:song:old]

474

Քո ձեռքը շինեց ինձ, հաստատեց,

Բարի արա, Տեր,

Քո ծառային, Քո ծառային`

Տված Խոսքիդ պես: (2)


Բարի է Տերը, ողորմած,

Ազգից մինչև ազգ: (2)


Թող իմ սիրտը անմեղ լինի,

Որ ես չամաչեմ:

Թող իմ սիրտը անմեղ լինի`

Խոսքիդ մեջ ապրեմ: (2)


Բարի է Տերը, ողորմած,

Ազգից մինչև ազգ: (2)


Թող իմ սիրտը անմեղ լինի,

Քո պատվիրանքներում,

Թող իմ սիրտը անմեղ լինի`

Որ ես չամաչեմ: (2)


Բարի է Տերը, ողորմած,

Ազգից մինչև ազգ: (2)


[end:song:old]

[start:song]

426

1. Այդ ի՜նչ խաղաղ աչքեր ունես,

Իմ ճերմակ աղավնի,

Դու օրհնություն բերիր տունս,

Իմ սպիտակ աղավնի։


Սեր բերեցիր երկնքից՝

Տեղ գտնելով սրտիս մեջ,

Օրհնություն տվիր հոգուս,

Ինձ առար սիրուդ մեջ։


2. Փոխեցիր իմ բնությունը՝

Տալով ինձ նոր ծնունդ,

Մտար հոգուս խարխուլ տունը՝

Տալով ինձ նոր սնունդ։


Սեր բերեցիր երկնքից՝

Տեղ գտնելով սրտիս մեջ,

Օրհնություն տվիր հոգուս,

Ինձ առար սիրուդ մեջ։

[end:song]

[start:song]

565

Հրեշտակներն երկնքում

Տիրոջն են գովերգում,

Փառաբանում են Նրան՝

Արարիչ Աստծուն։ (2)


Հավիտյան փառք, (3)

Փա՜ռք Հիսուսին։ (2)


Հրաշագործ Տեր Արքան՝

Հզոր Աստծո Որդին,

Երկնքում փառավոր

Մեզ է սպասում (2)։


Հավիտյան փառք, (3)

Փա՜ռք Հիսուսին։ (2)


Եվ այսօր մեր սրտում

Ցնծում, ուրախանում,

Հզոր մեր Տեր Աստծո

Փառքն ենք երգում (2)։


Հավիտյան փառք, (3)

Փա՜ռք Հիսուսին։ (2)


[end:song]

[start:song]

123

1. Ինչո՞ւ ես, ի՛մ ընկեր, տխուր այդպես,

Քայլում ես գլուխդ խոնարհած,

Աչքերդ կոպերիդ տակ ծածկում ես,

Միշտ հայացքդ գետին է հառած:


2. Ամեն երեկո կամ կեսգիշերին

Հաճախ ես ծնկի վրա դու լինում,

Միշտ Աստծուն ես կանչում դու սրտագին,

Դառն արցունք է աչքերիցդ հոսում:


3. Աստված (2), բարեսիրտ Արարիչ,

Այս ժամին Քո առջև եմ կանգնած,

Աղերսում եմ ես Քեզ, իմ Տեր Փրկիչ,

Լսիր աղոթքս լացակումած:


4. Դու տեսնում ես՝ ինչպես եմ ես ապրում

Հարազատից, ընկերից հեռու,

Թե մեղանչում եմ որևէ բանում,

Ինձ ներող, մեղքից մաքրողն ես Դու:

[end:song]

[start:song]

186

1. Քրիստոսը մեզ կանչում է փրկության

Եվ հավիտենական խաղաղության,

Ի՞նչ ես դանդաղում վերջին օրերում,

Դու՝ խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում։


2. Նա քեզանից ոչինչ չի պահանջում,

Այլ կորստից քեզ փրկել է ուզում,

Մի՛ մերժիր այդ սիրո հրավերը,

Հիսուսի առջև բացի՛ր քո սիրտը։


3. Այստեղ թշնամին մարդկային հոգու

Ուզում է, որ դու ապրես խավարում,

Բայց դեռ վառվում է փրկության լույսը,

Քեզ է կանչում հավիտենությունը։


4. Գուցե հաճախ ինքդ էլ ես հասկանում,

Որ մեղքի կյանքն է քեզ ապականում,

Բայց դեռ անհոգության մեջ քնած ես

Եվ կործանման մասին մոռացել ես։


5. Ժամանակը դեռ քեզ է սպասում,

Եվ Աստված քեզ փրկության է կանչում,

Ի՞նչ ես մտածում այս սուղ օրերում

Դո՛ւ, խեղճ պանդուխտ այս մեղքի աշխարհում։

[end:song]

[start:song]

534

1. Այս կարճ կյանքի մեջ ինձ համոզեցիր,

Որ Սեր ես անհուն, օրհնյալ Քրիստոս,

Եվ Քո կամքով էր, որ ինձ ընտրեցիր

Որպես Քեզ եղբայր, լուսե Քրիստոս։

Բարձրյալի Որդի, ինձ համոզեցիր,

Որ միայն Դու ես իմ Բարեկամը,

Առաջին օրից քիմքիս թողեցիր

Քաղցր խոսքերիդ մեղրաբույր համը։


2. Աստծո Որդի, ինձ համոզեցիր,

Որ միայն Դու ես տերերի Տերը,

Խավար սրտիս մեջ լույսդ վառեցիր

Ու ինձ ասացիր` հենց ես եմ Սերը։

Իմ խաչյալ Հիսո՛ւս, ինձ համոզեցիր

Անցնող աշխարհի ունայնությունը,

Մեղքերս առար, խաչիդ գամեցիր՝

Քեզ հետ բերելով մեծ հաղթությունը։


3. Հարուցյալ Հիսո՛ւս, ինձ համոզեցիր,

Որ միայն Դու ես ճամփան ու կյանքը,

Հոգովդ իմ մեջ նոր սիրտ դրեցիր`

Դարձնելով ինձ Աստծո ժառանգը։

Ո՜վ իմ Սուրբ Հիսո՛ւս, ինձ համոզեցիր,

Որ Դու ես, Դու ես հացը երկնային,

Հոգովդ հոգուս աչքը բացեցիր,

Որ տեսնի փառքը Քո աստվածային։


4. Թանկագին իմ Տե՛ր, ինձ համոզեցիր,

Որ ես առանց Քեզ ապրել չեմ կարող,

Քեզանով վառվող այսօրվա լույսս

Առանց Քեզ մի խեղճ ճրագ է մարող։

Հիմա էլ կրկին ինձ համոզում ես,

Որ Դու իմ Հայրն ես ու Պահապանս,

Միշտ համոզում ես ու միշտ ուզում ես,

Որ մնամ Քո մեջ, իմ սուրբ Տապանս։


[end:song]