Home


[start:song]

413

1. Ծարավ եմ ես Քո ջրին, ո՜վ Տեր,

Որ կենաց աղբյուրից է բխում:

Ծարավ եմ ես Քո խոսքին, ո՜վ Տեր,

Դու ունես հավիտյան կյանքի խոսքեր։


Ինչպես եղջերուն

Ջրի վտակներին է փափագում,

Այնպես՝ իմ սիրտը Քեզ, ո՜վ Տեր։


2. Ծարավ եմ ես Քո խոսքին, ո՜վ Տեր,

Որ ունի սիրո մեծ զորություն:

Ծարավ եմ ես Քո ջրին, ո՜վ Տեր,

Հագեցրու ինձ Քո կենաց ջրով։


Ինչպես եղջերուն

Ջրի վտակներին է փափագում,

Այնպես՝ իմ սիրտը Քեզ, ո՜վ Տեր։


[end:song]

[start:song]

417

1. Ես սիրում եմ Հիսուսին՝

Իմ կյանքին հույս տվողին,

Իմ ճամփին լույս սփռողին,

Իմ մեղքերը քավողին։


Ես սիրում եմ Հիսուսին՝ (3)

Իմ Փրկարարին։


2. Ես սիրում եմ Հիսուսին՝

Իմ մեղքերը ներողին,

Իմ աչքերը բացողին,

Իմ սրտում սեր լցնողին։


Ես սիրում եմ Հիսուսին՝ (3)

Իմ Փրկարարին։


3. Ես սիրում եմ Հիսուսին՝

Ինձ խավարից հանողին,

Ինձ հավատք պարգևողին,

Ինձ դժոխքից փրկողին։


Ես սիրում եմ Հիսուսին՝ (3)

Իմ Փրկարարին։


[end:song]

[start:song]

474

1. Հայր Աստված, օրհնում ենք Քեզ Քո Որդու անունով,

Խնդրում ենք հայրական սեր և օրհնություն։

Միմիայն Դու ես Աստված երկնքում, երկրի վրա,

Արարիչ տիեզերքի, մեր Տեր և Թագավոր,

Քո Հոգով շրջիր մեր մեջ ու մեզ կյանք տուր։


2. Հիսուս Քրիստոս, ճշմարտություն բխող Սիրո աղբյուր,

Սիրում ենք, պաշտում ենք Քեզ հոգու խորքից։

Քո մահով տվեցիր կյանք, ազատեցիր մահից,

Փրկիչ մեր, տառապեցիր՝ մեղքը մեր կրելով,

Քո Հոգով ազատություն, ով Տեր, մեզ տուր։


3. Հարազատ երկինքը բացվել է մեր առջևում,

Հայր Աստված կրծքին է սեղմել Իր Որդուն:

Դու միայն արժանացար բանալու կնիքն այն,

Խաչվեցիր, ինչպես դատապարտված մի մեղավոր,

Հեզությամբ խոնարհվեցիր Քո Հոր խոսքին:


[end:song]

[start:song]

520

1. Ո՜վ Քրիստոս, լույս աշխարհի,

Դու մեր կյանք հավերժական,

Ստեղծիչը երկնի, երկրի,

Եվ մեր հույսը հանգստյան:


Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ՝

Գովաբանելով Քո վեհ շնորհքի համար,

Դու ես իմ Տերը, սրբություն սերը,

Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը:


2. Ո՜վ Աստված ողորմության,

Պարգևիչ Դու բարության,

Լսի՛ր այս իմ աղոթքը,

Թող տրվի Քեզ ողջ փառքը:


Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ՝

Գովաբանելով Քո վեհ շնորհքի համար,

Դու ես իմ Տերը, սրբություն սերը,

Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը:


[end:song]

[start:song]

487

1. Ուզում ենք, որ Դու լինես մեր հոգում,

Քո լույսն ու փառքը տարածենք այս կյանքում,

Հիսուս Արքա՛, իջի՛ր Քո զորությամբ,

Տերերի Տեր, Թագավոր թագավորաց։


Ուրախություն է Քեզ հետ քայլելը,

Երանություն է Քեզ հետ ապրելը,

Հիսուս Արքա՛, պատրաստիր Քո հարսին,

Որ տանես նրան տուն երկնային։ (2)


2. Մտնենք Տիրոջ սրահը գոհությամբ,

Պաշտենք հոգով ու ճշմարտությամբ,

Փառաբանենք սրտանց մեր Աստծուն,

Որ թագավորենք միասին երկնքում։


Ուրախություն է Քեզ հետ քայլելը,

Երանություն է Քեզ հետ ապրելը,

Հիսուս Արքա՛, պատրաստիր Քո հարսին,

Որ տանես նրան տուն երկնային։ (2)


3. Շուտով կգաս Դու լույս ամպերով,

Հրեշտակների, սուրբերի բանակով,

Կտաս հագուստներ ձյունից էլ ճերմակ,

Որ Քեզ հետ մտնենք երկնային քաղաք։


Ուրախություն է Քեզ հետ քայլելը,

Երանություն է Քեզ հետ ապրելը,

Հիսուս Արքա՛, պատրաստիր Քո հարսին,

Որ տանես նրան տուն երկնային։ (2)

[end:song]

[start:song

:old]

705

Քո սիրով ինձ այցելել ես, փրկություն ես պարգևել

Քո գրկում գտել եմ ես խաղաղություն:

Եվ ամեն բանի համար շնորհակալ եմ անսահման

Նվիրում եմ ես իմ սիրտը միայն Քեզ:


Երգում եմ շնորհակալություն,

Շնորհակալություն, (2) Հիսուս:


Իմ փոխարեն ես Դու զոհվել, խաչի մահով ես մահացել

Քո զոհով ինձ պարգևել ես կյանք հավիտյան

Հիմա կարող եմ Քո արյամբ Քո առջև գալ համարձակ

Եվ կարող եմ նայել ուղիղ Քո աչքերին:


Երգում եմ փառք Քեզ

Փառք Քեզ Հիսուս

Փառք Քեզ Տեր Արքա Հիսուս:


Երգում եմ շնորհակալություն,

Շնորհակալություն, (2) Հիսուս:

[end:song:old]