Home


[start:song:old]

320

Հիսուս դու ես իմ Տերը

Գնել ես ինձ քո արյունով

Հիսուս դու ես իմ Տերը

Օծել ես ինձ Սուրբ Հոգով։ 2


Հիսուս Հիսուս Դու ես այն ժայռը

Որի վրա կանգնած եմ ես

Եթե ջրերը գան ու քամին փչե

Դու պահապան կլինես։ 2


Երբ ես քայլում եմ այս երկրում

Տեսնում եմ գործերը Քո

Երբ ես նայում եմ այս երկնքին

Տեսնում եմ փառքը Քո։ 2


Հիսուս Հիսուս Դու ես այն ժայռը

Որի վրա կանգնած եմ ես

Եթե ջրերը գան ու քամին փչե

Դու պահապան կլինես։ 2

[end:song:old]

[start:song:old]

321

Ամբողջ իմ սրտով, (2)

Փառք եմ քեզ տալիս

Ամբողջ իմ սրտով 2


Իմ սերը քեզ եմ տալիս

Քանզի դու սկզբից սիրեցիր

Ամեն անգամ շուտ զարթնելիս

Փառք եմ Քեզ տալիս


Ամբողջ իմ սրտով, (2)

Փառք եմ քեզ տալիս

Ամբողջ իմ սրտով 2


Այս երգը Քեզ եմ երգում

Սիրտս լի է ուրախությամբ

Լցրել ես հոգիս արդարությամբ

Սիրով և ցնծությամբ 2


Ամբողջ իմ սրտով, (2)

Փառք եմ քեզ տալիս

Ամբողջ իմ սրտով

[end:song:old]

[start:song]

423

1. Դու ապավենն ես իմ սրտի,

Դու ճանապարհն ես իմ կյանքի,

Դու գոհության ես արժանի,

Հիսո՛ւս, Դու Տեր ես, Որդին ես Բարձրյալի:

Դու տիրակալն ես այս երկրի,

Դու Արարիչն ես ամենի,

Դու երազանքն ես իմ սրտի,

Հիսո՛ւս, Դու Տերն ես բոլոր արքաների:

Սիրում եմ Քեզ, պաշտում եմ Քեզ,

Խնդրում եմ Քեզ, իմ հոգին լուսավորի՛ր,

Բարձրացնում եմ իմ ձեռքերը,

Գովերգում եմ Քեզ, իմ Տե՛ր,

Քո կրակով Դու ինձ օծիր,

Քո սիրով շրջապատի՛ր:

Սիրում եմ Քեզ, պաշտում եմ Քեզ,

Խնդրում եմ Քեզ, իմ հոգին լուսավորի՛ր,

Բարձրացնում եմ իմ ձեռքերը,

Գովերգում եմ Քեզ, իմ Տե՛ր (2)

(իմ Աստված, իմ Արքա):

[end:song]

[start:song:old]

790

Տեր Դու Սուրբ ես Սուրբ ես

Մեկը չկա Քեզ նման

Տեր Դու Սուրբ ես Սուրբ ես

Ողջ փառքը Քեզ միայն 2


Քեզ կերգեմ գոհությամբ

Քո սիրով անսահման

Դու կանչեցիր ինձ և Քեզ մոտ միայն

Գտել եմ կյանք հավիտյան 2


Մենք մեծարում ենք Քեզ Արքա հզոր

Բոլորիս սրտերը խոնարհվում են Քո առջև

Մենք մեծարում ենք Քեզ Արքա հզոր

Միակ Տերը Դու Ես Ամենակալ Արքա


Բարձրյալ Աստված Հավիտենական

Ծով ցամաք երկինք երկիր

Քեզնով արարվեցան

Բարձրյալ Աստված ճշմարտության

Դու ես վեմը փրկության վահանը հավատքի


Մենք մեծարում ենք Քեզ Արքա հզոր

Բոլորիս սրտերը խոնարհվում են Քո առջև

Մենք մեծարում ենք Քեզ Արքա հզոր

Միակ Տերը Դու Ես (Ամենակալ Արքա 2)

[end:song:old]

[start:song]

166

1. Մեծարում եմ անունդ, ո՛վ Տեր,

Սիրում եմ երգել անվանդ փառք:

Ուրախ եմ, որ եկար կյանքիս մեջ,

Ուրախ եմ` եկար փրկելու մեզ:


Դու երկնքից երկիր իջար`

Ցույց տաս ճամփան,

Երկրից բարձրացար խաչ,

Վճարիր իմ պարտք:

Խաչից իջար գերեզման,

Գերեզմանից Դու հարյար,

Մեծարում եմ անունդ, ո՜վ Տեր: (2)


2. Դու ես, Հիսո՛ւս, փառավորյալ,

Աստծո Որդի ես փառք Աստծո,

Բայց ինձ համար աղքատացար,

Որ ինձ տանես երկինք` Հորդ մոտ:


Դու երկնքից երկիր իջար`

Ցույց տաս ճամփան,

Երկրից բարձրացար խաչ,

Վճարիր իմ պարտք:

Խաչից իջար գերեզման,

Գերեզմանից Դու հարյար,

Մեծարում եմ անունդ, ո՜վ Տեր: (3)

[end:song]


[start:song]

253

1. Ո՜վ Հիսուս, Դու՝ մեծ սիրո աղբյուր,

Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, սիրող լինեմ,

Ո՜վ Հիսուս, Դու` խնդության աղբյուր,

Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, ուրախ լինեմ։


Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,

Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,

Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից

Հառաչանքն այս իմ սրտի խորքից.

Ողորմեա՜, իմ Տե՛ր։


2. Ո՜վ Հիսուս, խաղաղության աղբյուր,

Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, խաղաղ լինեմ:

Ո՜վ Հիսուս, համբերության աղբյուր,

Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, միշտ համբերեմ։


Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,

Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,

Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից

Հառաչանքն այս իմ սրտի խորքից.

Ողորմեա՜, իմ Տե՛ր։


3. Ո՜վ Հիսուս, Դու` քաղցրության աղբյուր,

Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, քաղցր լինեմ:

Ո՜վ Հիսուս, Դու` բարության աղբյուր,

Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, բարի լինեմ։


Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,

Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,

Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից

Հառաչանքն այս իմ սրտի խորքից.

Ողորմեա՜, իմ Տե՛ր։


4. Ո՜վ Հիսուս, Դու` հավատքի աղբյուր,

Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, միշտ հավատամ:

Ո՜վ Հիսուս, Դու` հեզության աղբյուր,

Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, միշտ հեզ լինեմ։


Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,

Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,

Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից

Հառաչանքն այս իմ սրտի խորքից.

Ողորմեա՜, իմ Տե՛ր։

[end:song]

[start:song

:old]

313

Աստված մարդ չէ որ սուտ խոսի

Եվ մարդկանց պես զղջալ չունի

Խոստումները այո և ոչ են

Խոսքերն ընտիր իր կամքը կնեն

Եվ անպտուղ չեն դառնա իրեն: _2


Կենդանի ենք Աստծո խոսքով

Որ հայտնեց մեզ իր հոգիով

Խավար սրտիս լույս ծագեց վերեն

Այդ պատճառով կճանչնամ իրեն

Հիսուս Քրիստոս հաղթող Աստված Ես: _2


Ուրախությամբ երգենք երգեր

Տոն խնդություն հայտարարենք

Գալիս է մեր Տերը երկնային

Բարի լուր է հայտնենք բոլորին

Ուրախացիր Աստծո որդի ես: _2


Այս բանակում Տեր Հիսուսի

Չկա մեկը առանց հույսի

Հավատքով մենք հաղթել ենք աշխարհին

Իսկ սատանան ինքն է մեր գերին

Քայլենք վստահ քայլենք անվարան: _2

[end:song:old]