[start:song]
1. Հոգիս ծարավ է կենդանի Աստծուն,
Կյանքի աղբյուրի ջրին կենսատու,
Սուրբ Հոգու մի նոր ու թարմ օծության,
Որ կառաջնորդի երկրպագության։
Ալելուիա՜, օրհնություն Քեզ,
Ալելուիա՜, գոհություն Քեզ,
Ալելուիա՜, մեծություն Քեզ,
Ալելուիա՜, Հիսո՛ւս, օրհնություն Քեզ։
2. Քո հայտնությունը կյանք է, խնդություն,
Մեղմ, անուշ ձայնդ՝ զորեղ արթնություն,
Լուսե հայացքդ սեր է ներշնչում,
Հոգու օծություն, անվերջ զորություն։
Ալելուիա՜, օրհնություն Քեզ,
Ալելուիա՜, գոհություն Քեզ,
Ալելուիա՜, մեծություն Քեզ,
Ալելուիա՜, Հիսո՛ւս, օրհնություն Քեզ։
3. Հոգիս ծարավ է կենդանի Խոսքին,
Պենտեկոստեի զորության հոսքին:
Թող շնորհաց Հոգիդ բերի օծություն,
Փառքի հեղեղներ՝ սրբությամբ լեցուն։
Ալելուիա՜, օրհնություն Քեզ,
Ալելուիա՜, գոհություն Քեզ,
Ալելուիա՜, մեծություն Քեզ,
Ալելուիա՜, Հիսո՛ւս, օրհնություն Քեզ։
[end:song]
[start:song]
1. Երկիր իջավ Աստծո Որդին,
Թողնելով տուն երկնային`
Հագավ մեզ պես մարմին:
Սիրուց գամվեց խաչափայտին`
Ցույց տալով Իր սերն անգին
Արյամբ Իր թանկագին։
Օ՜, եթե դու տեսնեիր, թե Նա
Ինչպես մեղքերը քո
Սիրով վերցրեց Իր վրա:
2. Իր խաչով Նա տվեց նոր կյանք,
Նոր սիրտ և նոր օրհնանք.
Հիսուսն է Նա մեր թանկ:
Իր սիրով Նա վառեց նոր լույս
Մեր սրտերում անհույս,
Նրա անունն է Հիսուս։
Օ՜, եթե դու դիմես Նրան,
Կտեսնես հավիտյան
Իր սերն անսահման։
[end:song]
[start:song]
1. Եթե դժվարության հանդիպես
Կամ թե մարդկանցից արհամարհվես,
Ինչքան էլ ծանր վիճակ լինի,
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։
Եթե ծաղիկները թառամեն,
Եվ տերևները ծառից թափվեն,
Իսկ սրտումդ կրակը հանգչի,
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։
2. Թե էլ արևը քեզ չփայլի,
Եվ կյանքիդ օրերը խավարեն,
Եվ զգաս սառնություն սրտիդ մեջ,
Մի՛ մեղադրիր ոչ ոքի երբեք։
Թե ճամփիդ ծաղիկներ չլինեն,
Այլ միայն սուր քարեր հանդիպեն,
Իմ եղբա՛յր, այս խոսքը դու հիշիր.
Երբեք ոչ ոքի մի՛ մեղադրիր։
3. Եթե դու մենակ ես ու լքված,
Ինչպես ծովում նավը ջախջախված,
Էլ պիտանի չես ոչ մի բանի,
Դարձյալ ոչ ոքի մի՛ մեղադրիր։
Թե աչքերիցդ հորդ արցունք թափվի,
Ուրախության հույսը կտրվի,
Այս խոսքերը դու սրտիդ մեջ դի՛ր,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր։
4. Թե նույնիսկ հարազատ ընկերդ
Եվ հանկարծ դրժի իր երդումը,
Քեզ մոռանա և սերը փոխի,
Նրան էլ դարձյալ մի՛ մեղադրիր։
Որովհետև Հիսուս Քրիստոսը
Ներում է բոլորիս մեղքերը,
Հայացքդ միայն Նրան ուղղի՛ր
Եվ Նրա նման դու էլ ների՛ր։
5. Թե ուզում ես երջանիկ լինել
Եվ մարդկանց օրինակ ծառայել,
Այդ դեպքում պետք է այսպես անել՝
Ամենից առաջ քեզ մեղադրել։
Քանզի Հիսուսը, մեզ սիրելով,
Մեր մեղքը Իր վրա վերցնելով,
Խաչի վրա մեզ համար զոհվեց,
Ինձ և քեզ թողություն պարգևեց։
[end:song]
[start:song]
1. Հիսուսի սերը մեծ է, անսահման,
Առատ հոսում է հորդ գետի նման,
Ինչպես զեփյուռ շոյում է մեր հոգին.
Խորն է ու լայն՝ սերը աստվածային։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
2. Նա մեզ սիրեց` դեռ Իրեն չիմացած,
Սիրեց և Իրեն հակառակ մարդկանց,
Ովքեր «խաչե՜լ, խաչե՜լ» էին գոչում,
Բայց Նա այսօր բոլորին է կանչում։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
3. Թե աշխարհի մարդիկ ա՛յս հասկանան՝
Աստծո սիրով է շնչում ամեն բան,
Կամ թե Աստված թողնի մեզ մի վայրկյան,
Բոլորս էլ անդարձ կերթանք կորստյան:
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
4. Արի՛ շուտով, Նա քեզ է սպասում,
Իր մեղմ ձայնով սրտիդ դուռն է թակում,
Քար սիրտդ բա՛ց, չլինի` ուշանաս,
Ձրի փրկության սիրուց ետ մնաս։
Իսկ եթե չլիներ այդ սերը,
Չէր լինի և մեզ փրկություն,
Սերն է հավերժ կյանքի հույսը,
Որ գամվեց խաչին ու թափեց արյուն։
[end:song]
[start:song]
Կօրհնենք Քեզ, Աստված,
Զի Փրկիչը եկավ,
Խաչին վրա մեռավ
Եվ վերն փառքով համբարձավ։
Ալելուիա՜, մեր Փրկիչը,
Ալելուիա՜, Ամեն,
Ալելուիա՜, Քուկդ է փառքը,
Սրբե մեզ նորեն։
Կօրհնենք Քեզ, Աստված,
Զի Հոգիդ ալ իջավ,
Մեզ Փրկիչը յայտնեց,
Եվ խավարն անցավ։
Ոհ,մեզ արթընցուր
Եւ Հոգւովդ նորոգէ,
Ամէն սիրտ երկնաւոր
Եռանդովըդ վառէ:
Միշտ փառք և գովեստ
Տանք զոհվուած Գառնուկին,
Որ մեր մեղքը ջնջեց
Ու ներեց դարձողին։
[end:song]
[start:song]
1. Տեր Հիսուս գնաց երկինքը,
Ամպերով Նա շուտ պիտի վերադառնա,
Ամպերով Նա պիտի գա, (2)
Ամպերով Նա շուտ պիտի վերադառնա։
Ալելուիա՜ (2), Հիսուս շուտով պիտի գա, պիտի գա,
Ալելուիա՜ (2), Հիսուս փառքով պիտի գա։
2. Նշանները հաստատում են՝
Մեր երկնային Փրկչի գալը շատ մոտ է,
Փրկչի գալը շատ մոտ է, (2)
Մեր երկնային Փրկչի գալը շատ մոտ է։
Ալելուիա՜ (2), Հիսուս նորից պիտի գա,
Ալելուիա՜ (2), բյուր սուրբերով պիտի գա։
3. Ո՜վ Տեր, մենք Քեզ սպասում ենք,
Կարոտ հոգով կանչում ենք` շուտով արի՛,
Կարոտ հոգով կանչում ենք, (2)
Կարոտ հոգով կանչում ենք՝ շուտով արի՛:
Ալելուիա՜ (2), Հիսուս հանկարծ պիտի գա,
Ալելուիա՜ (2), հրեշտակներով պիտի գա։
[end:song]