Home


[start:song]

49

1. Քու սերդ մի՞թե մոռնանք, Հիսո՛ւս,

Բնավ ալ չհիշե՞նք,

Սերն, որ հատոյց մեր պարտքն անհույս

Եվ որ ջնջեց մեր մեղք։

Մոռնա՞նք Քո վշտալից կյանքն ևս,

Աղոթքդ քրտնալից,

Ցողով ցողված գլուխդ, որ մեզ

Պահեց միշտ հուսալից։


2. Գեթսեմանին կրնա՞ք մոռնալ

Եվ ճիգդ՝ տագնապոտ,

Երբ լեռն պատեց ահեղ խավար,

Եվ մարդ չկար Քեզ մոտ։

Կրնա՞նք մոռնալ փշե պսակ,

Ամոթն և ապտակներն,

Երբ դեմդ ելավ դժոխք վայրագ,

Երկիր մերժեց Քու սերն։


3. Ո՜հ, Քու շնորհաց վառ հիշատակ

Պիտ քաղցրագույն ըլլա,

Մեր սրտերուն մինչ ի հատակ

Դեմքիդ նկարն ցոլա։

Մոռնալ կրնա՞նք կենաց ցնծումն,

Մոռնալ աշխարհ համայն,

Բայց չենք մոռնար Քու սերդ անհուն

Հիմա և հավիտյան։


[end:song]

[start:song]

216

1. Ինչպե՜ս եմ ես ուզում թռչել երկինք,

Քեզ մոտ լինել, Աստվա՛ծ իմ,

Միայն խնդրում եմ, զորացրո՛ւ Դու ինձ,

Խաղաղություն տուր սրտիս։


Դու ես միայն աղբյուր կյանքիս,

Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։


2. Հաճախ տրտմությամբ լցվում է հոգիս,

Ուրախությունս՝ պակասում,

Միայն Քեզ մոտ եմ գտնում ես հանգիստ,

Սիրտս Քեզ է սպասում։


Դու ես միայն աղբյուր կյանքիս,

Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։


3. Ցավն է ծեծում երիտասարդ կուրծքս,

Խաղաղություն չեմ գտնում,

Այստեղ միայն արցունք է տեսածս,

Տանջվում եմ և տառապում։


Դու ես միայն աղբյուր կյանքիս,

Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։


4. Իմ հոգին կարոտ է հանգստության

Օթևանում երկնային,

Տե՜ր Հիսուս, եղի՛ր Դու ինձ պահապան

Եվ ինձ հասցրո՛ւ սուրբ կյանքին։


Դու ես միայն աղբյուր կյանքիս,

Դու, միայն Դու, ի՛մ Հիսուս թանկագին։


[end:song]

[start:song]

222

1. Պատահում է՝ հոգիդ խիստ տխրում է

Չար աշխարհի ունայն գործերից,

Միայն Տերն է, որ միշտ քեզ սիրում է,

Օգնություն կստանաս Հիսուսից։


Քրիստոսի՛ն դու շտապիր, մի՛ ուշացիր,

Ծանրությունը սրտիդ դու պատմի՛ր,

Ծնկաչոք աղաչի՛ր, թե դժվար է,

Միայն Նա է բուժում և վերքերդ կապում, դու հիշի՛ր։


2. Գուցե դու մերժված ես մնացել

Բարեկամի, ընկերոջ կողմից,

Հիսո՛ւսը միայն քեզ չի մոռացել,

Հայացքդ չհեռացնես Հիսուսից։


Քրիստոսի՛ն դու շտապիր, մի՛ ուշացիր,

Ծանրությունը սրտիդ դու պատմի՛ր,

Ծնկաչոք աղաչի՛ր, թե դժվար է,

Միայն Նա է բուժում և վերքերդ կապում, դու հիշի՛ր։


3. Քրիստոսի՛ն դու շտապիր, մի՛ ուշացիր,

Երջանիկ և ուրախ միշտ եղի՛ր,

Հեշտացնում է տառապանքն ու ցավը,

Խաղաղություն տվողին նայի՛ր։


Քրիստոսի՛ն դու շտապիր, մի՛ ուշացիր,

Ծանրությունը սրտիդ դու պատմի՛ր,

Ծնկաչոք աղաչի՛ր, թե դժվար է,

Միայն Նա է բուժում և վերքերդ կապում, դու հիշի՛ր։


[end:song]

[start:song]

465

1. Օրհնյալ Հիսուսի Սուրբ Հոգով լցված՝

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։

Պարարտ հողը քեզ մեծ արդյունք կտա,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։

Ջրողներն էլ իրենց գործը ունեն,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։

Տերն էլ անպայման կհատուցի քեզ,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։


Սերմնացա՛ն, ցանի՛ր սերմերը քո

Ու հոգ մի՛ արա, թե ով կաճեցնի,

Ցանի՛ր հավիտենական խոսքեր՝

Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց։


2. Մի քանիսը ճամփի կողքին կընկնեն,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո,

Իսկ մի քանիսն ապառաժին կընկնեն,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։

Որոշ մասը կընկնի փշերի մեջ,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո.

Պարարտ հողում ընկնող սերմեր էլ կան,

Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։


Սերմնացա՛ն, ցանի՛ր սերմերը քո

Ու հոգ մի՛ արա, թե ով կաճեցնի,

Ցանի՛ր հավիտենական խոսքեր՝

Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց։


[end:song]

[start:song]

253

1. Ո՜վ Հիսուս, Դու՝ մեծ սիրո աղբյուր,

Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, սիրող լինեմ,

Ո՜վ Հիսուս, Դու` խնդության աղբյուր,

Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, ուրախ լինեմ։


Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,

Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,

Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից

Հառաչանքն այս իմ սրտի խորքից.

Ողորմեա՜, իմ Տե՛ր։


2. Ո՜վ Հիսուս, խաղաղության աղբյուր,

Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, խաղաղ լինեմ:

Ո՜վ Հիսուս, համբերության աղբյուր,

Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, միշտ համբերեմ։


Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,

Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,

Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից

Հառաչանքն այս իմ սրտի խորքից.

Ողորմեա՜, իմ Տե՛ր։


3. Ո՜վ Հիսուս, Դու` քաղցրության աղբյուր,

Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, քաղցր լինեմ:

Ո՜վ Հիսուս, Դու` բարության աղբյուր,

Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, բարի լինեմ։


Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,

Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,

Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից

Հառաչանքն այս իմ սրտի խորքից.

Ողորմեա՜, իմ Տե՛ր։


4. Ո՜վ Հիսուս, Դու` հավատքի աղբյուր,

Օգնի՛ր, որ ես էլ, Տե՜ր, միշտ հավատամ:

Ո՜վ Հիսուս, Դու` հեզության աղբյուր,

Շնորհի՛ր, որ ես էլ, Տե՜ր, միշտ հեզ լինեմ։


Ոչնչություն եմ, Տե՜ր, հող ու մոխիր եմ, Տե՜ր,

Բայց Դու ների՛ր իմ հանցանքներն,

Խնդրում եմ, Տե՜ր, լսի՛ր իմ շուրթերից

Հառաչանքն այս իմ սրտի խորքից.

Ողորմեա՜, իմ Տե՛ր։


[end:song]

[start:song]

360

1. Անվեհեր և հաղթող Քրիստոսով,

Դեպ առաջ Աստծո զորությամբ՝

Ավետիքի բուրմունք սփռելով

Ի մեջ խեղճ ու թշվառ մարդկության։


     Քրիստո՛ս, Քո հրաշալի զորությամբ,

     Արյամբ և խոսքիդ վկայությամբ

     Մեզի տված ես իշխանություն,

     Չարի ուժերի վրա` զորություն.

     Այս փառքն ես պատրաստել

     Քո ամեն սուրբերին,

     Վստահ եմ, Հիսո՛ւս,

     Քո խոստումին։


2. Հաղթության սաղմոսներ երգելով

Ցնծությամբ իմ Աստծո առաջ,

Հաղթած եմ աշխարհին հավատքով,

Քայլում եմ Փրկչիս հետ հարատև:


     Քրիստո՛ս, Քո հրաշալի զորությամբ,

     Արյամբ և խոսքիդ վկայությամբ

     Մեզի տված ես իշխանություն,

     Չարի ուժերի վրա` զորություն.

     Այս փառքն ես պատրաստել

     Քո ամեն սուրբերին,

     Վստահ եմ, Հիսո՛ւս,

     Քո խոստումին։


3. Սատանի բերդերը քանդվում են,

Երբ գնում ենք առաջ երգելով։

Ոչ մեր ուժով ու զորությունով,

Այլ Իր աստվածային Սուրբ Հոգով։


     Քրիստո՛ս, Քո հրաշալի զորությամբ,

     Արյամբ և խոսքիդ վկայությամբ

     Մեզի տված ես իշխանություն,

     Չարի ուժերի վրա` զորություն.

     Այս փառքն ես պատրաստել

     Քո ամեն սուրբերին,

     Վստահ եմ, Հիսո՛ւս,

     Քո խոստումին։


[end:song]