[start:song]
1. Օ՜, իմ սուրբ Աստված,
Ես Քեզ եմ ձգտում,
Քանզի Քեզ մոտ եմ հանգիստ գտնում։
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
2. Գիտեմ, որ Քեզ մոտ
Կա ուրախություն,
Հավիտենական երջանկություն:
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
3. Ոչ ոք չի կարող
Ինձանից վերցնել
Այն կյանքը, որ Դու ես պարգևել։
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
4. Եվ վերջին օրը,
Երբ գաս երկնքից,
Հույս ունեմ՝ կտանես նաև ինձ:
Միայն Քո գրկում
Ես ունեմ հանգիստ,
Հանգիստ է գտնում
Իմ խեղճ հոգին։
[end:song]
[start:song]
1. Անձայն խորհում եմ, մի պահ ետ նայում,
Տեսնում եմ՝ ինչպես էի ես երեսիդ խփում
Ու սուրբ ձեռքերդ էի այն խաչին գամում,
Խորհում եմ՝ մի՞թե ունեմ ես ներում։
Բայց արյունը Քո, այն սուրբ արյունը Քո
Ունի իր մեջ մեծ զորություն։
Շնորհիվ արյան, Քո սուրբ արյան,
Բացում ես մեզ կյանքի ճամփան,
Մոտեցնում ես մեզ Քո լույսին,
Ո՜վ օրհնյալ Քրիստոս անգին,
Մաքրում ես մեզ մեր մեղքերից,
Քաշում, հանում մահվան ճահճից
Եվ օրհնում ես մեզ կրկին, Քրիստոս։
2. Երբ ես կանգնում եմ այն սուրբ արյան ներքո,
Հոսում է վրաս խոցված ոտքերից Քո,
Մաքրում, հանում է սպիներն անգամ մեղքի,
Մի ցանկապատ է դառնում անխախտելի,
Քանզի արյունը Քո, այն սուրբ արյունը Քո
Ունի իր մեջ մեծ զորություն։
Շնորհիվ արյան, Քո սուրբ արյան,
Բացում ես մեզ կյանքի ճամփան,
Մոտեցնում ես մեզ Քո լույսին,
Ո՜վ օրհնյալ Քրիստոս անգին,
Մաքրում ես մեզ մեր մեղքերից,
Քաշում, հանում մահվան ճահճից
Եվ օրհնում ես մեզ կրկին, Քրիստոս։
[end:song]
[start:song]
1. Հաճախ ես ընկնում եմ, բայց գիտեմ՝ սիրում ես
Քո զավակներին հավերժական սիրով
Եվ նոր ուժեր ես պարգևում ներելով՝
«Կանգնի՛ր,- ինձ ասում ես,- քայլիր հավատքով»։
Էմմանուել, (3)
Փրկություն և կյանք ես ինձ պարգևել։
Էմմանուել, (3)
Գողգոթայի զոհով երկինքն ես բացել։
2. Եվ Դու ես իմ Հայրը, արևն աշխարհի,
Քո շողերով է երկիրը տաքանում,
Դու՝ զոհ Գողգոթայի, բերիր փրկություն,
Հիսո՛ւս, իմ Փրկիչն ես և հույսը կյանքիս։
Էմմանուել, (3)
Փրկություն և կյանք ես ինձ պարգևել։
Էմմանուել, (3)
Գողգոթայի զոհով երկինքն ես բացել։
3. Եվ Դու ես Աստվածը փառքի, զորության,
Եվ Դու ես իմ երգը ուրախության,
Քո մեջ է հանգիստը հավիտենական,
Քեզ հետ է հաղթությունը, ալելուիա։
Էմմանուել, (3)
Փրկություն և կյանք ես ինձ պարգևել։
Էմմանուել, (3)
Գողգոթայի զոհով երկինքն ես բացել։
[end:song]
[start:song]
1. Ահա մենք եկել ենք առջևդ, Տե՛ր Հիսուս,
Եկել ենք հանդիպելու Քեզ,
Ուզում ենք, Հիսուս, որ մեր մեջ լինես,
Սիրով ենք հիմա սպասում Քեզ:
Օրհնի՜ր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելի,
Օրհնի՜ր մեզ, Արարիչ Հզոր։
2. Տե՛ր, մինչև մեզ չօրհնես, չենք թողնի, չենք գնա,
Կարիքդ ունենք, Տե՛ր Հիսուս,
Ուզում ենք, Հիսո՛ւս, որ մեր մեջ երևաս,
Զորությամբ մեր մեջ հայտնվես։
Օրհնի՜ր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելի,
Օրհնի՜ր մեզ, Արարիչ Հզոր։
3. Հավատքով ենք եկել, հավատում ենք՝ կառնենք,
Կստանանք օրհնություն Քեզանից.
Ծարավով ենք եկել, տո՛ւր մեզ առատորեն
Օրհնության Կենաց աղբյուրից։
Օրհնի՜ր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելի,
Օրհնի՜ր մեզ, Արարիչ Հզոր։
[end:song]
[start:song]
1. Երկինքը Աստծո փառքը կպատմե,
Օ՜, լույս կուտա,
Անոր ձեռքերու գործը կցուցնե,
Օ՜, լույս կուտա։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
2. Տերոջ օրենքը կատարյալ է՝
Հոգիս կնորոգե,
Վկայությունները ճշմարիտ են,
Զիս իմաստուն կընեն։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
3. Քու կանոններդ շիտակ են,
Սիրտս ուրախ կընեն,
Քու պատվիրանքներդ պայծառ են,
Աչքերուս լույս կուտան։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
4. Քու խոսքդ իմ ոտքերուս ճրագ է,
Շավիղներուս՝ լույս,
Իմաստուն ըրե քու ծառայիդ՝
Բոլոր սրտով գործեմ։
Օ՜, լույս կուտա,
Աչքերուս լույս կուտա,
Ինչպես որ լույսը խավարին մեջ,
Իմ սրտիս լույս կուտա։
[end:song]
[start:song]
1. Ե՛կ Տիրոջը գովենք
Ու Նրան փառաբանենք,
Հիսուսի անունը
Մեր հայ ազգին վկայենք։
Մեր Տիրոջը գովենք
Ու Նրան միշտ մեծարենք,
Հիսուսի գործերը
Բոլոր ազգերին պատմենք։
Օ՜, ի՜նչ հիանալի
Տեր ունենք մենք,
Որ կարող է մեզ
Փրկել ու ազատել։
2. Եկե՛ք մեր երգերով
Նրան օրհնենք ու գովենք
Ու մեր ամբողջ կյանքով
Տեր Հիսուսին փառք բերենք:
Եկե՛ք միասնաբար
Սուրբ Հոգով ջերմ աղոթենք,
Հիսուսի գալստյանն
Սպասելով՝ պատրաստվենք։
Օ՜, ի՜նչ հիանալի
Տեր ունենք մենք,
Որ կարող է մեզ
Փրկել ու ազատել։
3. Ահա Նա գալիս է,
Մեր աչքերը բարձրացնենք,
Հիսուսի հետ մեկտեղ
Երկնի փառքերը մտնենք։
Քանզի Նա է միայն
Արժանի առնելու փառք
Եվ պատիվ, զորություն
Հիմա և միշտ, հավիտյան։
Օ՜, ի՜նչ հիանալի
Տեր ունենք մենք,
Որ կարող է մեզ
Փրկել ու ազատել։
[end:song]