[start:song]
1. Դժվար է քայլել մենակ, առանց Քեզ,
Փոխի՜ր բնույթս, դառնամ խոնարհ, հեզ,
Խղճա՜ անճարիս, կրկին արի՛ տես,
Ողորմած Փրկիչ, հազար մեղա Քեզ:
Տե՜ր, լվա՛ մեղքերս,
Տե՜ր, բուժի՛ր վերքերս,
Որ խոսի իմ սերը,
Փրկարար Տերս:
2. Չեմ կարող ապրել առանց Քեզ, Տերս,
Ես վայր եմ ընկած՝ մեկնած է ձեռքս,
Ընկածիս հանի՛ր, Հիսուս սիրելի,
Որ նախկին սիրով սիրեմ Քեզ էլի:
Տե՜ր, լվա՛ մեղքերս,
Տե՜ր, բուժի՛ր վերքերս,
Որ խոսի իմ սերը,
Փրկարար Տերս:
3. Նենգ անօրենը հանգիստ չի տալիս,
Երբ թուլանում եմ, այցի է գալիս,
Ատել է տալիս նույնիսկ եղբորս,
Որ սևի փոխի այս պայծառ օրս:
Տե՜ր, լվա՛ մեղքերս,
Տե՜ր, բուժի՛ր վերքերս,
Որ խոսի իմ սերը,
Փրկարար Տերս:
4. Ես մեղավոր եմ, իսկ Դու՝ ճշմարիտ,
Դու միշտ արթուն ես, իսկ ես՝ միամիտ,
Ես` Քեզ մոռացող, Դու՝ հավատարիմ,
Դու դեղ ու դարման՝ փրկության ճար իմ:
Տե՜ր, լվա՛ մեղքերս,
Տե՜ր, բուժի՛ր վերքերս,
Որ խոսի իմ սերը,
Փրկարար Տերս:
[end:song]
[start:song]
1. Եվ Աստված այնպես աշխարհը սիրեց,
Որ Իր միածին Որդուն տվեց,
Քեզ համար զոհեց, որ դու չկորսվես,
Ապրես Նրա կյանքով հավիտյան։
Աստված սեր է անսահման,
Չկա ուրիշը Նրա նման։ (2)
2. Քեզ հետ է միշտ, չի լքի Նա քեզ,
Քո կողքին է Նա, Նա սիրում է քեզ,
Նայի՛ր Նրան և դու կտեսնես՝
Սեր է Աստված, սեր է անսահման։
Աստված սեր է անսահման,
Չկա ուրիշը Նրա նման։ (4)
[end:song]
[start:song]
1. Տե՜ր Հիսուս, Աստծո Գառ,
Փառք Քեզ, իմ Արարիչ,
Հավիտյան, Անսահման, Օրհնյալ,
Դու Խաչվեցիր, մեզի համար,
Սուրբ արյունդ Դու հեղեցիր։
Լցրո՛ւ մեզ Սուրբ Հոգով։
Պաշտում եմ Քեզ, Հիսո՛ւս, Աստծո Որդի,
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ սրտով,
Մեծարում եմ Քեզ, Հիսո՛ւս, Տեր ու Փրկիչ,
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ հոգով։
2. Տե՜ր, կուզեմ խոնարհվել,
Ոտքերիդ մոտ հանգչել,
Կյանքս Քեզ ընծայել ընդմիշտ՝
Հավատալով Քո Սուրբ Խոսքին,
Կյանքով, գործով, էությունով,
Անունը Քո դավանելով։
Պաշտում եմ Քեզ, Հիսուս, Աստծո Որդի,
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ սրտով,
Մեծարում եմ Քեզ, Հիսուս, Տեր ու Փրկիչ,
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ հոգով։
Պաշտում եմ Քեզ, Հիսուս, Աստծո Որդի,
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ սրտով,
Մեծարում եմ Քեզ, Հիսուս, Տեր ու Փրկիչ,
Երկրպագում եմ Քեզ իմ, Փառաբանում եմ քեզ
Երկրպագում եմ Քեզ իմ ամբողջ հոգով։
[end:song]
[start:song]
1. Օրհնյալ Հիսուսի Սուրբ Հոգով լցված՝
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Պարարտ հողը քեզ մեծ արդյունք կտա,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Ջրողներն էլ իրենց գործը ունեն,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Տերն էլ անպայման կհատուցի քեզ,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Սերմնացա՛ն, ցանի՛ր սերմերը քո
Ու հոգ մի՛ արա, թե ով կաճեցնի,
Ցանի՛ր հավիտենական խոսքեր՝
Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց։
2. Մի քանիսը ճամփի կողքին կընկնեն,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո,
Իսկ մի քանիսն ապառաժին կընկնեն,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Որոշ մասը կընկնի փշերի մեջ,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո.
Պարարտ հողում ընկնող սերմեր էլ կան,
Դու ցանի՛ր, ցանի՛ր սերմերը քո։
Սերմնացա՛ն, ցանի՛ր սերմերը քո
Ու հոգ մի՛ արա, թե ով կաճեցնի,
Ցանի՛ր հավիտենական խոսքեր՝
Տեր Հիսուսն այսպես մեզ պատվիրեց։
[end:song]
[start:song]
1. Կյանքս Քեզ եմ ընծայում,
Հիսո՛ւս, Քեզ եմ նվիրում,
Կյանքս Դու Ինքդ ես պահել
Եվ դեպի երկինք ուղղել։
Կյանքս, իմը չէ այն,
Քոնն է միշտ, հավիտյան,
Այն Դու ես ինձ տվել,
Որ միշտ Քեզ փառաբանեմ։
2. Սատանան այս աշխարհում
Ինձ հրապուրել է ուզում,
Որ ես իրեն ծառայեմ
Եվ մեղքերի մեջ ապրեմ:
Բայց ես խնդրում եմ Քեզ,
Որ Դու իմ մեջ ապրես
Եվ այդ պատերազմում
Ինքդ տաս ինձ հաղթություն:
3. Մաքուր եմ ուզում ապրել
Եվ բոլորին էլ սիրել,
Մեղքից, չարից հրաժարվել
Եվ Քո մասին մտածել։
Օ՜, իմ Տեր և Աստված,
Օգնի՛ր ինձ հասկանալ
Քո անսահման սերը
Եվ նրա մեջ իմ ապրելը։
4. Շուտով փառքով կգաս Դու,
Կվերցնես եկեղեցուն,
Ինձ էլ պատրաստի՛ր, որ ես
Արժանի լինեմ, Տե՛ր, Քեզ։
Հավետ Քեզ հետ լինեմ
Եվ այնտեղ ես տեսնեմ
Այն ամենը, որ Դու
Խոստացել ես ինձ տալու։
[end:song]
[start:song]
1. Ժողովուրդն ենք մենք՝ սուրբ արյամբ գնված,
Մոտենանք Աստծո Գառին համարձակ,
Որ Գողգոթայում տառապանք տարավ,
Խաչվեց իմ և քո մեղքերի համար։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Արյան զորությամբ էր, որ Գողգոթայում
Գառն Աստծո տարավ հաղթություն։
2. Մեր կյանքը փոխեց, Իրեն մոտեցրեց
Ու խաչի ճամփան Նա մեզ ցույց տվեց,
Որ նայենք Իրեն, հիշենք Գողգոթան,
Երբեք չհիշենք անցած հին ճամփան։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Արյան զորությամբ էր, որ Գողգոթայում
Գառն Աստծո տարավ հաղթություն։
3. Անհուն փառք Իրեն՝ Աստծո Գառին,
Որ անգին արյամբ տվեց թողություն,
Մաքրեց մեղքերից ու ճերմակ արեց
Եվ էլ ավելի կյանք մեզ պարգևեց։
Արյան զորությամբ ունենք թողություն,
Արյան զորությամբ ունենք փրկություն,
Փառք և օրհնություն երգենք մեր Աստծուն,
Որ Իր Որդով տվեց մեզ հարություն։
[end:song]