[start:song]
Եկեք միացեք մեր երգին,
Ալելուիաներ բարձրացնենք Տիրոջ։
Եկեք սաղմոսներով փառաբանենք Տերն,
Փառք Տիրոջ։ (2)
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։ (2)
Եկեք միասին աղոթենք,
Տերն էլ պիտի լինի մեր խմբի մեջ
Եվ տա մեզ շնորհներ ձրի, անհամար,
Փառք Տիրոջ։ (2)
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։ (2)
Եկեք երգենք ուրախությամբ.
Մենք ենք զավակները Թագավորի,
Ուստի` ժառանգորդներ Իր շնորհների,
Փառք Տիրոջ։ (2)
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ անունին,
Փա˜ռք, փառք տանք Տիրոջ հաղթությանն,
Փա˜ռք Հորը, Որդուն, Սուրբ Հոգուն,
Փա՜ռք, փա՜ռք, փա՜ռք։ (2)
[end:song]
[start:song:old]
Կյանքդ կանցնի արագ, արագ,
Այն նման է թելի բարակ,
Այն նման է նաև ծաղկի,
Որ մի օր կթառամի, (2)
Ձեզ տեսնել մենք կուզենք,
Խնջույքում երկնային,
Չմերժեք հրավերը դուք Փրկչի,
Չմերժեք կանչը Հիսուսի: (2)
Ու թե մի օր քո կյանքի մեջ,
Ցուրտ ձմեռը այցելի քեզ,
Իր ձեռքերը մեկնի Նա քեզ
Հիշիր Հիսուսը սիրում է քեզ: (2)
Քեզ տեսնել մենք կուզենք,
Խնջույքում երկնային,
Չմերժեք հրավերը դուք Փրկչի,
Չմերժեք կանչը Հիսուսի: (2)
Քեզ տեսնել մենք կուզենք
[end:song:old]
[start:song]
Փրկությունը մեր Աստծունն է,
Որ գահին է բազմել,
Օրհնությունը Գառնուկինն է,
Որ գահին է բազմել։
Ամեն օրհնություն, փառք, իմաստություն,
Գոհություն և պատիվ, զորություն, կարողություն՝
Մեր Աստծուն, մեր Աստծուն
Հավիտյանս հավիտենից, Ամեն։ (2)
Փրկությունը մեր Աստծունն է,
Որ գահին է բազմել,
Օրհնությունը Գառնուկինն է,
Որ գահին է բազմել։
Ամեն օրհնություն, փառք, իմաստություն,
Գոհություն և պատիվ, զորություն, կարողություն՝
Մեր Աստծուն, մեր Աստծուն
Հավիտյանս հավիտենից, Ամեն։ (2)
[end:song]
[start:song:old]
1.Քեզ եմ նվիրում սիրտը իմ
Քեզ եմ ընծայում կյանքը իմ։2
Արա այն ինչ ուզում ես
Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում
Քեզ եմ ընծայվում ամբողջովին։2
Բարի, հաճելի, կատարյալ
Քո կամքը թող լինի իմ կյանքում։
Արա այն ինչ ուզում ես
Արա այն ինչ քո կամքն է իմ կյանքում
Քեզ եմ ընծայվում ամբողջովին։2
[end:song:old]
[start:song:old]
1․Մտել եմ Սրբությանդ Սրբոցը,
Մտել եմ Քո Գառան արյունով:
Եկել եմ ստանալու Հոգուդ բոցը,
Եկել եմ լցվելու Քո փառքով: (2)
Հայր, սիրում եմ Քեզ,
Պաշտում եմ Քեզ: (2)
Քո անունը Սուրբ է,
Սուրբ ես, Տեր: (2)
2․Դարձել եմ ուխտիդ տապանակը`
Ցողված Քո Որդու արյունով:
Պանդուխտ էի, դարձել եմ զավակդ,
Սրբացել, զորացել Քո սիրով: (2)
Հայր, սիրում եմ Քեզ,
Պաշտում եմ Քեզ: (2)
Քո անունը Սուրբ է,
Սուրբ ես, Տեր: (2)
[end:song:old]
[start:song]
1. Ամեն օր, ամեն պահ
Քեզնով ենք մենք ապրում`
Քո սիրո մեջ պահված
Ամեն օր, ամեն պահ: (2)
Պաշտում ենք Քեզ,
Երգում ու մեծարում ենք Քեզ,
Սիրում ու հավատում ենք Քեզ,
Քրիստոս մեր անգին: (2)
2. Ամեն օր, ամեն պահ
Քեզ ենք նայում, Հիսո՛ւս,
Դու ես մեր հանգիստը,
Քեզ ենք մենք պատկանում: (2)
Պաշտում ենք Քեզ,
Երգում ու մեծարում ենք Քեզ,
Սիրում ու հավատում ենք Քեզ,
Քրիստոս մեր անգին: (2)
3. Ամեն օր, ամեն պահ
Քո կյանքը երկնային
Հայտնում ես Դու մեր մեջ,
Հիսո՛ւս, իմ Տեր Աստված: (2)
Պաշտում ենք Քեզ,
Երգում ու մեծարում ենք Քեզ,
Սիրում ու հավատում ենք Քեզ,
Քրիստոս մեր անգին: (4)
[end:song]
[start:song:old]
1.Ինձ տար Քո ետևից, և ես պիտի վազեմ,
Լույսովդ լույս տեսնեմ, խնջույքումդ հայտնվեմ, Սեղանիդ մոտ ծնկած` փշրանքներդ փափագեմ,
Նայես սոված հոգուս, սուրբ հացովդ կերակրես։
Երանի՜, երանի՜, երանի՜...հոգով աղքատներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...Սիոնի սգավորներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...հեզերին, խոնարհներին,
Արդարության համար սոված, ծարավածներին։
Երանի՜, երանի՜, երանի՜...ողորմածներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...սրտով մաքուրներին, Երանի՜, երանի՜, երանի՜...խաղաղություն անողներին,
Արդարության համար բոլոր հալածվածներին։
2.Ինձ տար Քո ետևից, և ես պիտի պատմեմ, Արդարությունդ սքանչելի, ողորմությունդ հիանալի, Սիոնի մեջ ծնկած ընտրությունս եմ Քեզ տալիս,
Նայես հոգնած հոգուս, Քո Սուրբ Անձը ինձ հայտնես։
(Երանի՜, երանի՜, երանի՜...հոգով աղքատներին, Երանի՜, երանի՜, երանի՜...Սիոնի սգավորներին, Երանի՜, երանի՜, երանի՜...հեզերին, խոնարհներին,
Արդարության համար սոված, ծարավածներին։
Երանի՜, երանի՜, երանի՜...ողորմածներին,
Երանի՜, երանի՜, երանի՜...սրտով մաքուրներին, Երանի՜, երանի՜, երանի՜...խաղաղություն անողներին,
Արդարության համար բոլոր հալածվածներին։ 2)
Ինձ տար Քո ետևից, և ես պիտի վազեմ,
Լույսովդ լույս տեսնեմ, խնջույքումդ հայտնվեմ։
[end:song:old]
[start:song:old]
1 Սիրիր Հիսուսին ամեն բանից առավել
Պաշտիր Հիսուսին հոգու տաճարում։ 2
Կանչիր դու Նրան, Նա քեզ կհայտնվի
Նա կասի ամեն բան հոգուդ տաճարում։ 2
2 Հիսուսն է միայն սիրո կյանքը հավիտյան
Ջուրը կենարար, սերը անըսպառ։ 2
Երգում եմ ես այս սիրո խոսքերը
Միշտ դավանելով, որ Նա է Տերը
Հիսուսն է Տերը։ 2
[end:song:old]