[start:song
110
1. «Ողորմե՜ ինձ, ողորմե՜ ինձ,
Ո՜վ Որդի Դավթի, Քրիստո՛ս»,-
Այսպես կաղաչեր ճամփուն վրա
Կույր, աղքատ Բարտիմեոս։
2. «Լո՛ւռ կեցիր»,- ըսին շատերը,
Սակայն ան աղաղակեց
Անհամբեր, մինչև որ Տերը
Զինք գութով իրեն կանչեց։
3. Չէր արծաթ անոր խնդրածը,
Թեպետ սովոր էր մուրալ,
Դավիթի Որդւոյն տվածը
Չէր կարող ուրիշ մը տալ։
4. «Տե՛ր, վերցո՛ւր այս կուրությունը,
Թող աչքերս բացվին»,- ըսավ։
Շուտ տեսավ իսկույն և ինքը
Հիսուսի ետևն ընկավ։
5. Որչա՜փ սիրտն հիմա լեցուն է,
Ամենուն ալ կխոսի,
Այս ողորմությունն անհուն է,
Ի՜նչ Փրկիչ զարմանալի։
6. Երանի՜ թե Անոր քովը
Կույրերուն ամենը գար,
Ինք, անշուշտ, անչափ շնորհքովը
Շուտ անոնց տեսնել կուտար։
[end:song]
[start:song
343
1. Խոսքերդ վառ լույս են իմ ճամփին,
Ամեն օր կնորոգեն իմ հոգին,
Դեղ են թանկ, որ պետք են աչքերիս,
Ճերմակ հանդերձ, որ ծածկույթ է մեղքերիս։
Սուրբ Հոգի ազատության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։
Սուրբ Հոգի ուրախության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։
2. Բարի՛ Հովիվ, իմ սրբությո՛ւն, իմ փրկությո՛ւն,
Ջրի վտակ՝ չորացած իմ կյանքում,
Ծաղկեցնող՝ ամայի սիրտը իմ,
Կսիրես ինձ, կներես, Փրկի՛չ անգին։
Սուրբ Հոգի ազատության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։
Սուրբ Հոգի ուրախության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։
3. Ոտքերիդ տակ դնեմ կյանքը իմ,
Մաքրի՛ր ինձ աղտերից հանց ոսկին,
Երբ անցնեմ կրակով հալոցքի,
Կաղաչեմ Քեզ, առաջնորդի՛ր, Սո՛ւրբ Հոգի։
Սուրբ Հոգի ազատության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։
Սուրբ Հոգի ուրախության,
Կառաջնորդես դեպի նոր կյանք սրբության։
[end:song]
[start:song
770
1. Ո՜վ փառավոր, բարձրյալ Աստված,
Ահա Քո առջև եմ կանգնած.
Աղաչում եմ, որ ինձ ներես,
Մեղքերիս թողություն շնորհես:
Այն արյունը, որ թափել ես
Գողգոթայում Դու ինձ համար,
Կարող է ջնջել մեղքերս,
Կարող է բուժել վերքերս:
2. Այս կյանքում ուզում եմ մեկ բան,
Որ լինես ինձնից անբաժան,
Որ էլ չմոտենա չարը,
Ու չաղտոտի հոգուս տունը:
Այն արյունը, որ թափել ես
Գողգոթայում Դու ինձ համար,
Կարող է ջնջել մեղքերս,
Կարող է բուժել վերքերս:
3. Ես միայն Քեզ եմ հրավիրում,
Իմ սրտում Քեզ եմ սպասում,
Արի և մեծ ընթրիք արա,
Իմ սրտում հավիտյան մնա:
Այն արյունը, որ թափել ես
Գողգոթայում Դու ինձ համար,
Կարող է ջնջել մեղքերս,
Կարող է բուժել վերքերս:
[end:song]
[start:song
330
1. Ունայնություն է աշխարհը այս սին,
Ոչ ոք չասաց ինձ նույնիսկ այդ մասին,
Օրերը եկան, անցան շատ իզուր,
Երկրում ապրում եմ ինչպես օտար հյուր։
Ո՛վ հոգի ծախված
Ու դատապարտված,
Աշխարհի կողմից եղար դու խաբված:
2. Զղջման արցունքով ելա Գողգոթա,
Հիսուսին տեսա ու ծնկի եկա,
Աշխարհը՝ ունայն, երկինքն է հույսս.
Գնեց Իր արյամբ ինձ Տեր Հիսուսը։
Հոգիս երկնային
Երկինք կգնա,
Մարմինս հող է, հողին կդառնա։
3. Երկնքի դուռն է բացել իմ Տերը,
Այնտեղ պիտ գնան Տիրոջ սուրբերը,
Հրաման կգա շուտով երկնքից,
Հրավեր ունեմ իմ Տեր Հիսուսից։
Հոգիս երկնային
Երկինք կգնա,
Մարմինս հող է, հողին կդառնա։
4. Աշխարհ դու անզոր, Տերս քեզ հաղթեց,
Սև ճիրաններից հոգիս ազատեց,
Մարդի՛կ, դուք բացեք ձեր քար սրտերը,
Փշրված սիրտ է սիրում մեր Տերը։
Հոգիս երկնային
Երկինք կգնա,
Մարմինս հող է, հողին կդառնա։
[end:song]
[start:song
188
1. Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Նազովրեցի Հիսուսի համար,
Որ մեր սիրույն եկավ աշխարհ։
2.Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Խաչի մեծ տառապանքի համար,
Մեր փոխարեն չարչարվեցար։
3. Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Որ բժշկեցիր ու փրկեցիր
Եվ մեր մեղքերը ներեցիր։
4. Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Որ թույլ ես տալիս փորձություններ,
Սովորեցնում ես խոնարհվել։
5. Գոհանում եմ, Տե՜ր իմ, (2)
Հավիտենական կյանքի համար,
Որ խոստացել ես մեզ, ո՛վ Հայր։
[end:song]
[start:song
309
1. Ելնեմ ճամփա՝ ցուպը ձեռքիս,
Ուրանամ իմ փափուկ անձս:
Ավետարանն առնեմ, գնամ,
Տիրոջ գործում չծուլանամ:
Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,
Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:
2. Թող հեշտ թվա դժվար ճամփաս,
Տե՜ր, ուզում եմ նմանվել Քեզ:
Օտարական թեկուզ լինեմ,
Միայն, ի՛մ Տեր, Քեզ ճանաչեմ:
Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,
Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:
3. Վրանի տակ նույնիսկ ապրեմ՝
Հյուրընկալող զավակ լինեմ,
Վիրավորի վերքը կապեմ
Ու Քեզ սիրով փառաբանեմ:
Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,
Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:
4. Ծարավ մարդուն ջրիցդ տամ
Ու հոգնաբեկ Քո գիրկը գամ,
Հանգչեմ ոտքիդ շուքի ներքո,
Երջանիկ եմ, զավակն եմ Քո:
Պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ,
Տեր Հիսուսից կենաց պսակս առնեմ:
[end:song]