Home


[start:song]

272

1. Միայն Դու ես արժանի

Այս գիրքը վերցնելու

Ու նրա կնիքները բացելու,

Քանի որ Դու մորթվեցիր։


Ու մեզ արյունովդ գնեցիր

Աստծո համար (2)

Ամեն ցեղից, ամեն լեզվից,

Ժողովրդից ու ազգից։


2. Թագավորներ ենք մենք հիմա,

Հիմա մենք քահանաներ ենք

Ու երկրի վրա կթագավորենք,

Քանի որ Դու մորթվեցիր։


Ու մեզ արյունովդ գնեցիր

Աստծո համար (2)

Ամեն ցեղից, ամեն լեզվից,

Ժողովրդից ու ազգից։


[end:song]

[start:song]

333

1. Ա՜խ, քո Սերը որքան քաղցր է,

Դառը կյանքիս համ կտա,

Ա՜խ, Քո խոսքը ջուր է, իրավ,

Պապակ սրտիս զով կտա։

Քո վերքերից ամեն մեկը

Բուժող դեղ է վերքերիս,

Փրկիչ Հիսո՛ւս, փառաց լույսդ

Խավար սրտիս լույս կտա։


2. Կարոտում եմ, թե մի վայրկյան

Հեռանում ես իմ մտքից,

Ցուրտ է հագնում ողջ մարմինս,

Երբ գնում ես իմ մոտից։

Մի ավերակ, անտեր տուն է

Սիրտս դառնում առանց Քեզ,

Օրհնյալ Տերս, առաջնորդի՛ր,

Ետ չմնամ Քո հոտից։


3. Քո օրհնության աղբյուրները

Մեզ համար են ջուր հանում,

Այն Քո խաչի սուրբ արյունն է

Մեզ մեղքերից լվանում։

Քո շնորհքը տալիս ես մեզ,

Որ նրանով մենք փրկվենք,

Վիրավորված սիրտս միայն

Ձեռքիդ մեջ է լավանում։


4. Մխիթարող իմ Տերն ես Դու

Անմխիթար այս դարում,

Արդարության հանդերձներով

Մեր հոգին ես զարդարում։

Հոգ ես տանում Դու մեզ համար՝

Կենաց Խոսքիդ համաձայն:

Մեր մեջ եղած ու բորբոքված

Կրակներն ես Դու մարում։


[end:song]

[start:song]

375

1. Փրկի՜չ սիրելի, երբ ինձ մոտեցար,

Սուրբ Հոգու կրակ սրտումս վառեցիր,

Թող այդ կրակը վառվի հավիտյան,

Մաքրի աղտերից, լինեմ Քեզ արժան։

Որքա՜ն ծարավ եմ Քո կենաց ջրին

Եվ ինձ կյանք տվող անուշ խոսքերիդ:


2. Տե՜ր, Դու լավ գիտես սրտիս փափագը,

Որ նորից լսեմ քնքուշ Քո ձայնը,

Էլ մի՛ ուշանա, շուտով այցելի՛ր,

Լոկ մի բա՛ռ ասա, ինձ մխիթարի՛ր։

Քո խոսքն է, որ ինձ միշտ կյանք է տալիս

Եվ լույս է վառում իմ ճանապարհին։


3. Կուզեմ բնակվել Քո Սուրբ Խորանում,

Սուրբ կյանքով ապրել միշտ ես պատվիրում:

Ոչ մեկի կորուստ Դու չես ցանկանում,

Ապաշխարության դռներ ես բացում։

Ով որ այդ դռնով կուզի մտնել ներս,

Նա կյանք կունենա հավիտենապես։

[end:song]

[start:song]

504

1. Տոն է ցնծության,

Եկե՛ք մենք երգենք,

Սաղմոս ասենք Տիրոջ համար:


Փառաբանենք և օրհնելով

Երգենք նոր երգեր։

Ալելուիա՜։ (6)


2. Փառք Տեր Հիսուսին,

Մեր կյանքի հույսին,

Սաղմոս երգենք Տիրոջ համար:


Փառաբանենք և օրհնելով

Երգենք նոր երգեր։

Ալելուիա՜։ (6)


[end:song]

[start:song]

708

1. Մենք սպասում ենք մեր Փրկչին, ե՞րբ կգա:

Նրան մենք ալելուիա կերգենք(5):


2. Ի՜նչ ուրախություն կլինի Նրա հետ:

Մեղավո՛ր, ի՞նչ ես կանգնել դու ճամփին (5):


3. Տիրոջ ձեռքին պսակ կա քեզ համար:

Շտապի՛ր, որ այդ պսակը ընդունես (5):


4. Երկնքում մենք փառք կտանք Հիսուսին (5):

[end:song]

[start:song]

239

1. Կյանքս Քեզ եմ ընծայում,

Հիսո՛ւս, Քեզ եմ նվիրում,

Կյանքս Դու Ինքդ ես պահել

Եվ դեպի երկինք ուղղել։

Կյանքս, իմը չէ այն,

Քոնն է միշտ, հավիտյան,

Այն Դու ես ինձ տվել,

Որ միշտ Քեզ փառաբանեմ։


2. Սատանան այս աշխարհում

Ինձ հրապուրել է ուզում,

Որ ես իրեն ծառայեմ

Եվ մեղքերի մեջ ապրեմ:

Բայց ես խնդրում եմ Քեզ,

Որ Դու իմ մեջ ապրես

Եվ այդ պատերազմում

Ինքդ տաս ինձ հաղթություն:


3. Մաքուր եմ ուզում ապրել

Եվ բոլորին էլ սիրել,

Մեղքից, չարից հրաժարվել

Եվ Քո մասին մտածել։

Օ՜, իմ Տեր և Աստված,

Օգնի՛ր ինձ հասկանալ

Քո անսահման սերը

Եվ նրա մեջ իմ ապրելը։


4. Շուտով փառքով կգաս Դու,

Կվերցնես եկեղեցուն,

Ինձ էլ պատրաստի՛ր, որ ես

Արժանի լինեմ, Տե՛ր, Քեզ։

Հավետ Քեզ հետ լինեմ

Եվ այնտեղ ես տեսնեմ

Այն ամենը, որ Դու

Խոստացել ես ինձ տալու։

[end:song]