[start:song]
1. Երկիր իջավ Աստծո Որդին,
Թողնելով տուն երկնային`
Հագավ մեզ պես մարմին:
Սիրուց գամվեց խաչափայտին`
Ցույց տալով Իր սերն անգին
Արյամբ Իր թանկագին։
Օ՜, եթե դու տեսնեիր, թե Նա
Ինչպես մեղքերը քո
Սիրով վերցրեց Իր վրա:
2. Իր խաչով Նա տվեց նոր կյանք,
Նոր սիրտ և նոր օրհնանք.
Հիսուսն է Նա մեր թանկ:
Իր սիրով Նա վառեց նոր լույս
Մեր սրտերում անհույս,
Նրա անունն է Հիսուս։
Օ՜, եթե դու դիմես Նրան,
Կտեսնես հավիտյան
Իր սերն անսահման։
[end:song]
[start:song]
1. Տեր Հիսուսին ծառայող Գեդեոնի զինվորներ,
Չար աշխարհի մեջ գործող Սուրբ Խոսքի սերմնացաններ,
Օրն է թեքվել ավարտին, մայրամուտն է մոտենում,
Ցանենք սերմերը կյանքի, գիշերն է վրա հասնում։
2. Գեդեոնի զինվորին Տերն է տալիս զորություն,
Թեկուզ փոքր ջոկատով, մենք ունենք մեծ հաղթություն։
Աստված կօրհնի Իր գործը, մեզ հետ Տերն է ամեն օր,
Աստծո գործն է մնայուն, իսկ աշխարհը՝ անցավոր։
3. Եղբա՛յր ու քո՛ւյր, լավ խորհենք՝ ի՜նչ մեծ գործ է մեզ տրված,
Չհապաղենք, չծուլանանք, Տիրոջ մոտ բերենք մարդկանց:
Մեղքի խավար աշխարհում հոգիներն են կորսվում,
Աստծո Խոսքն է նոր կյանքի ու փրկության հույս բերում։
4. Մեկ անգամ է մեզ տրված կյանքը այս երկրի վրա,
Աստծո կամքը կատարենք, որ մտնենք փառքը Նրա,
Մնասները Իր տված շահով Իրեն դարձնենք,
Որ վերջում էլ մեզ ասի՝ ապրես դու, բարի ծառա։
[end:song]
[start:song]
1. Օրհնված ջուրն է իջնում երկնքից
Անապատ ու չոր դաշտերի վրա, դաշտերի վրա:
Տիրոջ արյունն է սուրբ երակներից
Հոսում մեր բազում մեղքերի վրա, մեղքերի վրա:
Չոր անապատը պարտեզ է դառնում
Ու լցվում ծաղկանց անուշիկ բույրով,
Իսկ մենք, սրբված մեղքերից բազում,
Տիրոջ ոտքերն ենք թրջում արցունքով:
2. Երկնքից իջած Ջուրը Խոսքն է՝
Ուղարկված կյանքի և հոգու համար, և հոգու համար,
Իսկ Տիրոջ բացված խորը վերքերը
Բալասան են մեր վերքերին բացված:
Չոր անապատը պարտեզ է դառնում
Ու լցվում ծաղկանց անուշիկ բույրով,
Իսկ մենք, սրբված մեղքերից բազում,
Տիրոջ ոտքերն ենք թրջում արցունքով:
[end:song]
[start:song]
1. Քեզ եմ սպասում, արի՜ Դու, ի՛մ Տեր, ալելուիա՜,
Քեզ եմ երգում՝ օվսաննա՜, ի՛մ Տեր, ալելուիա՜:
Օվսաննա՜ Փրկչին Սիոնի,
Երգիր՝ օվսաննա՜, ալելուիա՜։
2. Իսրայելը սպասում է Փրկչին, ալելուիա՜,
Ու փրկություն տվող Արարչին, ալելուիա՜։
Օվսաննա՜ Փրկչին Սիոնի,
Երգիր՝ օվսաննա՜, ալելուիա՜։
3. Երգի՛ր, աշխա՛րհ, Փրկչին օվսաննա, ալելուիա՜,
Նա մեր Մեսիան է՝ Աստծուց տրված, ալելուիա՜։
Օվսաննա՜ Փրկչին Սիոնի,
Երգիր՝ օվսաննա՜, ալելուիա՜։
4. Հավիտյան փառք երկնից Եկողին, ալելուիա՜,
Հավիտյան փառք Հորից Եկողին, ալելուիա՜։
Օվսաննա՜ Փրկչին Սիոնի,
Երգիր՝ օվսաննա՜, ալելուիա՜։
[end:song]
[start:song]
1. Աստծո սերը մեծ է շատ,
Անսահման է ու անհուն,
Աստծո սերը մեծ հրաշք է,
Օգնում է մնալ կանգուն։
Աստծո սերը, Աստծո սերը
Մեր հոգին է ջերմացնում,
Աստծո սերը, Աստծո սերը
Հավիտյան կյանք է շնորհում։ (2)
2. Աստծո հրաշք սիրուց զատ
Չկա ուրիշ ոչ մի սեր,
Թե չլիներ Աստծո սերը,
Հիսուս չէր իջնի, խաչվեր։
Աստծո սերը, Աստծո սերը
Մեր հոգին է ջերմացնում,
Աստծո սերը, Աստծո սերը
Հավիտյան կյանք է շնորհում։ (2)
[end:song]
[start:song]
1. Ինչքա՜ն բարի է Տերը,
Որ կրում է մեր բեռը,
Ամեն օր ու ամեն վայրկյան
Մեզ հետ քայլում է:
Ինչքան սիրով է Տերը,
Միշտ տեսնում ենք Իր սերը,
Ամեն օր ու ամեն վայրկյան
Նա մեզ սիրում է:
Ամեն ծունկ պիտ կրկնվի,
Ամեն լեզու դավանի՝
Քրիստոսն է միայն Տերը
Ու միակ Փրկիչ:
2. Նա է մարդկության հույսը,
Այս մութ աշխարհի լույսը,
Որ կբացի ու կփշրի
Ամեն կապանքներ:
Ո՞ւր է մահի խայթոցը՝
Մարդկության վերջակետը:
Փառք լինի Աստծո Որդուն,
Որ մեզ ազատեց:
Ազատեց Նա մեզ մահից,
Այս աշխարհի խավարից,
Ուրախություն, խաղաղություն
Բերեց մեր սրտին:
[end:song]