Home


[start:song]

179

1. Երբ Տիրոջը մոտ ենք մենք,

Իր Հոգին է մեր մեջ,

Ուրախությամբ ցնծում ենք,

Իր Հոգին է մեր մեջ,

Մեզ Իր Հոգով լցնում է,

Իր Հոգին է մեր մեջ,

Սրտանց Իրեն պաշտում ենք,

Իր Հոգին է մեր մեջ։


Ալելուիա՜, Իր Հոգին է մեր մեջ։

Ալելուիա՜, Սուրբ հոգին է մեր մեջ։ (2)


2. Տերն է մեր Հովիվը,

Իր Հոգին է մեր մեջ,

Նա մեզ միշտ պահպանում է,

Իր Հոգին է մեր մեջ,

Արժանի է Նա փառքի,

Իր Հոգին է մեր մեջ,

Իր Սուրբ Հոգու զորությամբ

Իր Հոգին է մեր մեջ։


Ալելուիա՜, Իր Հոգին է մեր մեջ։

Ալելուիա՜, Սուրբ հոգին է մեր մեջ։ (2)


3. Նա է ճշմարիտ ճամփան,

Իր Հոգին է մեր մեջ,

Ուր որ առաջնորդում է,

Իր Հոգին է մեր մեջ,

Արժանի է գոհության,

Իր Հոգին է մեր մեջ,

Իր անունը մեծարենք,

Իր Հոգին է մեր մեջ


Ալելուիա՜, Իր Հոգին է մեր մեջ։

Ալելուիա՜, Սուրբ հոգին է մեր մեջ։ (2)

[end:song]

[start:song]

269

1. Շուտով իմ Տերը՝ Հիսուս արքան,

Ամպերով երկնից դեպ երկիր կգա,

Կգա մեծ շուքով, կգա մեծ փառքով,

Երբ որ Հայր Աստված հրաման կտա։


Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։


2. Բազմած հրեղեն կառքին երկնային`

Պիտի երկիր գա՝ ի տես ամենքի,

Պիտի Նա ջոկի ցորենը հարդից,

Խոնարհ գառները՝ համառ այծերից։


Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։


3. Ուզում եմ լինեմ սուրբ հարսանիքին,

Գամ ու խառնվեմ ընտիր գառներին,

Չմնամ կարոտ Քո լուսե դեմքին,

Արժանի լինեմ Քո մեծ խնջույքին։


Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը ամպերով կգա,

Ալելուիա՜, (3)

Հիսուս իմ Տերը շատ շուտով կգա։

[end:song]

[start:song:old]

607

1. Ներկա է Տերը

Ցանկանում է հանդիպել քեզ Տերը։


Ցանկանում է հանդիպել,

Հոգուդ հանգիստ պարգևել,

Սիրտդ Հիսուոին այօր

Դու բացիր(2):


2. Ներկա է Տերը

Ցանկանում է հանդիպել քեզ Տերը։

Քո առջևդ Տեր Աստված,

Կանգնել ենք մենք խոնարհված,

Փառաբանում ենք Քեզ Տեր,

Որ ներկա ես այստեղ։

[end:song:old]

[start:song]

483

1. Տե՜ր Հիսուս, խնդրում ենք Քեզ,

Լսի՛ր աղոթքը մեր,

Նորոգի՛ր մեր հոգին Քո սիրով,

Տո՛ւր մեզ այն Հոգին ճշմարտության,

Որ տանում է դեպ փառաբանության, գոհության։


Օրհնության անձրևներ,

Օրհնության հեղեղներ,

Սուրբ Հոգու օծություն

Թող իջնի եկեղեցում։ (2)


2. Տե՜ր Աստված, դարձրո՛ւ Դու մեզ

Ճշմարիտ Քո վկաներ։

Թող բխեն Սուրբ Հոգու աղբյուրներ,

Ապրենք սուրբ կյանքով այս երկրի վրա,

Հոգիներ շահենք, բյուր փառքեր բերենք Քեզ համար։


Օրհնության անձրևներ,

Օրհնության հեղեղներ,

Սուրբ Հոգու օծություն

Թող իջնի եկեղեցում։ (2)

[end:song]

[start:song]

433

Գալիս եմ Քեզ մոտ փառաբանության,

Հրաշքները Քո հզոր են,

Եվ մեծ է սերը Քո։ (2)


(Ի՜նչ մեծ ես Դու,

Սքանչելի ես և հզոր,

Եվ չկա մեկը Քեզ պես, Հիսուս,

Եվ չկա մեկը Քեզ պես։ 2)

Ի՜նչ մեծ ես Դու։


Փառք ենք մենք տալիս Քեզ,

Գոհանում ենք,

Բարձրացնում ենք մեր ձեռքերը,

Մեծարում ենք Քեզ, Աստված։ (2)


Ի՜նչ մեծ ես Դու,

Հրաշքներ ես կատարում,

Չկա մեկը Քեզ նման, Հիսուս,

Ամբողջ այս աշխարհում։ (2)

[end:song]


[start:song]

557

1. Օրհնյալ ես Դու, Թագավոր,

Օրհնյալ Տեր մեր փառավոր,

Օրհնյալ ես Դու, մեր Տեր,

Հիսուսի համար։ (2)


Հիմա թույլերը թող ուժովնան,

Աղքատներն հարստանան

Շնորհիվ Տիրոջ փառավոր հաղթության: (2)


2. Փառք տանք գոհունակ սրտով,

Փառք տանք Աստծո անվան,

Փառք տանք Իր Որդու համար՝

Հիսուս Քրիստոսի։ (2)


Հիմա տկարներն են զորացած,

Ընկածներն են բարձրացած,

Տիրոջ շնորհքն է հայտնված մեզ համար: (2)


Փառք տանք, գոհունակ սրտով

Փառք տանք Աստծո անվան

Փառք տանք

[end:song]

[start:song]

18

1. Հայր մեր, այժմ կնվիրենք

Նոր տարին Քեզի,

Ինչ որ Դուն բաշխես, գիտենք,

Այն է միշտ բարի։


Հոս վիճակ մը մնայուն,

Զերծ ամեն ցավէ,

Չենք խնդրեր, այլ Քու անուն,

Հայր, փառավորէ։


2. Ո՜հ, կարո՞ղ է միտքը մանկան

Բախտը սահմանել,

Խորհուրդով յուր ապագան

Հորմեն լավ ընտրել։


Հավետ բարիքներդ անհուն

Հարկ է միտք բերել

Եվ ցնծմամբ Քու սուրբ անուն,

Հա՛յր, փառավորել։


3. Տե՛ր, թե որ մեզի մնան

Անթիվ պարգևներ,

Եվ կամ երկինքեն տեղան

Նոր օրհնություններ,


Եվ ինչ ալ այս Նոր տարին

Մեզի ընծայե,

Քու անունդ պաշտելի,

Հա՛յր, փառավորէ։

[end:song]

[start:song]

316

1․Ով Քրիստոս, լույս աշխարհի

Դու մեր կյանք հավերժական,

Ստեղծիչը երկնից-երկրի

Եվ մեր հույսը հանգստյան։


Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ

Գովաբանելով Քո վեհ շնորհքիդ համար,

Դու ես իմ Տերը, սրբություն սերը

Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը։ (2)


2․Ով Աստված ողորմության

Պարգևիչ լի բարության,

Լսիր այս իմ աղոթքս,

Որ տամ Քեզ ամեն փառքը։


Երեսիդ լույսով քայլում ենք դեպ Քեզ

Գովաբանելով Քո վեհ շնորհքիդ համար,

Դու ես իմ Տերը, սրբություն սերը

Դու ես իմ Փրկիչն ու Արարիչը։ (2)

[end:song]