901
Մարիամ գիտեիր որ փոքրիկ տղադ
Ջրերի վրայով պիտ քայլեր
Մարիամ գիտեիր որ փոքրիկ տղադ
Մեր զավակներին պիտ փրկեր
Փոքրիկին որին կյանք տվիր
Լույս աշխարհ բերեցիր
Արդյոք գիտեիր, որ նա էլ
Քեզ նոր կյանք պիտ շնորհեր:
Մարիամ գիտեիր որ փոքրիկ տղադ
Կույրի աչքեր պիտի բացեր
Մարիամ գիտեիր որ որդուդ
Ձեռքով կհանդարտվեին փոթորիկներ:
Դու գիտեիր որ փոքրիկ տղադ
Հրեշտակներից էլ մեծ է
Որդուդ երբ համբուրում էիր
Աստծո երեսն էր դա:
Կույրը տեսնում, խուլը լսում,
Մեռածն ապրում կրկին,
Կաղը քայլում, համրը խոսում,
Փառքը Գառնուկին:
Մարիամ գիտեիր որ փոքրիկ տղադ
Տերն է ողջ արարչության
Մարիամ գիտեիր որ փոքրիկ տղադ
Թագավորն է ազգերի
Դու գիտեիր, որ փոքրիկ տղադ
Գառնուկն է երկնքի
Փոքրիկին որ գրկում էիր
Արքան է ամենքի:
Մարիամ գիտեիր....
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: