-801-
Սուրբ արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,
Սուրբ արյունը այսօր էլ մեզ սրբում է մեղքերից,
Սուրբ արյունը արդարացնում է մեղավորներին,
Սուրբ արյունը փրկում է ամեն հավատացողին:
Օ՜ ինչ մեծ գին Հիսուս վճարեց, փրկեց իմ հոգին,
Այդ սուրբ արյամբ դարձել եմ ես բարձրյալ Աստծո զավակ,
Դե մոտեցի'ր, հեռվում կանգնած այդպես դու մի' մնա,
Խաչի առջև բացիր սիրտդ, այդպես լուռ մի' մնա:
Հիսուս խաչվեց, դու մոտեցի'ր, փարվի'ր սուրբ ոտքերին
Նա չի մերժի, քեզ կընդունի և իր գկրում հանգիստ կպարգևի:
Գողգոթայի խաչով այսօր փրկություն կստանաս,
Լոկ հավատա', լոկ ընդունի'ր, սպասում է քեզ, այս կանչը մի' մերժիր:
Նրան հանձնի'ր հոգիդ ճնշող մեղքի ծանր բեռը,
Մի' ուշացիր, քանի դեռ բաց է երկքնի դուռը:
Աստծո սերը այսօր ընդունում է մեղավորին,
Բա՝ց շուրթերդ և շշնջա «Տե՜ր Հիսուս, ների'ր ինձ»:
Սուրբ արյունը խոսում է Աստծո մեծ սիրո մասին,
Սուրբ արյան մեջ տեսնում ենք շնորհներն Աստծո խառքի,
Սուրբ արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,
Սուրբ արյունը այսօր փրկում է քեզ քո մեղքերից:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: