758
1.Մի քիչ էլ համբերեք
Մեր Տերն շուտով կգա
Հանդերձներս չախտոտենք
Որ մեկը դուրս չմնա
Թող Սուրբը սրբվի
Մաքուրն էլ մաքրվի
Ահով դողով սպասենք
Որ նրան դիմավորենք
Դժվար է շատ կյանքը սրբությամբ ապրողին
Փշոտ քարոտ ու նեղ հալածանքներով լի
Բայց ինչքան զորեղ է անորեն սատանան
Ամենակարող է մեզ փրկող Արքան
2.Սրտեր քննող Աստծուն
Ոչինչ չկա անհայտ
Նրա մոտ չի մոռացվում
Մանուկ կամ մի անհայտ
Նա գիտե մեր վշտերը
Ամեն հոգս ծանրություն
Մինչեւ վերջ համբերենք
Հատուցումն կառնենք
Դժվար է շատ կյանքը սրբությամբ ապրողին
Փշոտ քարոտ ու նեղ հալածանքներով լի
Բայց ինչքան զորեղ է անորեն սատանան
Ամենակարող է մեզ փրկող Արքան
Մեզանից առաջ
Շատ սուրբեր համբերեցին
Դառը տանջանքով
Օհ նահատակվեցին
Եվ հավատքը մինչեւ
Մեզ հասցրին
Մենք էլ հաստատ կանգնենք
Մինչ Տերը դիմավորենք
Դժվար է շատ կյանքը սրբությամբ ապրողին
Փշոտ քարոտ ու նեղ հալածանքներով լի
Բայց ինչքան զորեղ է անորեն սատանան
Ամենակարող է մեզ փրկող Արքան
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: