75
1. Ելնենք Գող•ոթա իմ եղբայր,
Ուր Մեսիան խաչված է, որ ղրկեց մեր Հայր,
Նա պատմեց մեզ համար, թե սեր է Աստված,
Բժշկեց մեր վերքերն, բայց այժմ Նա խաչված:
Փառք տանք մենք Նրան:
2. Ելնենք Գող•ոթա իմ եղբայր,
Մեր մեղաց համար տանջվում է վշտաց Այր,
Նա ծարավեց, Նրան քացախ մեկնեցին,
Որի կենաց ջրեն աշխարհ լիացրին:
Գովենք մենք Նրան:
3. Ելնենք Գող•ոթա իմ եղբայր,
Եկ,եղբայր բարձրանանք սրբազան այդ վայր,
Ուր Հիսուս աղոթեց.- «Հայր ներիր սրանց»,
Եկ, որ այդ աղոթքով ապրի եւ մեր անձ:
Օրհնենք մենք Նրան:
4. Ելնենք Գող•ոթա իմ եղբայր,
Ուր •ոչեց Փրկիչը՝ լքված վերջին ծայր,
«Ո՜հ, Աստված իմ, Աստված, ինչո՞ւ թողուր զիս»,
Իմ եղբայր, որ փրկե հո•իդ եւ հո•իս:
Դիմենք մենք Նրան:
5. Ելնենք Գող•ոթա իմ եղբայր,
Փրկչի խոսքը հնչում է ծայրե ի ծայր,
«Կատարված է, հո•իս ավանդում եմ Քեզ»,
Այսպես զոհվեց մեզ համար Գառնուկը հեզ:
Հիշենք մենք Նրան:
6. Ելնենք Գող•ոթա իմ եղբայր,
Բարձրանանք դեպի այս ահեղ մրցավայր,
Մեր մեղքը Նա կրեց ու տանջվեց անհուն,
Ո՜հ, ինչ թանկ •նով Նա •նեց փրկություն:
Պաշտենք մենք Նրան:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: