740
Քո բարությունը անչափ է
Երկրի վրա իմ Աստված
Դու ինձ համար չխնայեցիր
Քո Միածինդ անգամ
Ուղարկում ես ուրախություն
Հեռացնելով վիշտ ու ցավ
Բարություն ես իմ մեջ դնում
Խաղաղություն ես տալիս
Ախ ինչքան ես ինձ սիրում
Բարությունդ քո անսահման է Տեր
Հավատարմությունդ ազգից մինչև ազգ
Մեղքի տեղից ինձ հանեցիր
Մաքուր ճամփի մեջ դրիր
Որ ես քեզի ճանաչելով
Հետևեմ Սուրբ օրենքիդ
Տարար ինձի Սուրբ Գողգոթա
Որ մեղքիցս ազատվեմ
Սուրբ արյունովդ մաքրելով
Հավատալով փրկվեմ
Ախ ինչքան ես ինձ սիրում
Բարությունդ քո անսահման է Տեր
Հավատարմությունդ ազգից մինչև ազգ
Քո բարություններդ ով Տեր
Այգից մինչեւ գիշեր է
Երբ ընկնում եմ բարձրացնում ես
Ուժ ես տալիս հաստատուն
Ով իմ անձս մի մոռանա
Բարությունները Տիրոջ
Նա մեզ հետ է մեզ չի թողնում
Սիրում է ու պահպանում
Օրհնյալ ես Տեր հավիտյան
Բարությունդ քո անսահման է Տեր
Հավատարմությունդ ազգից մինչև ազգ
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: