721
1.Մեծ է Արարիչ մեր Աստված
Եվ մեկը չկա նրանից զատ
Որ կյանք տար ծառին ու ծաղկին
Հողից բարձրացող հասկերին։
Մեծ է երգում են թռչուններն
Մեծ է հաստատում այգիներն
Մեծ է օրորվում են դաչտերն
Մեծ է փչում է քամին մեղմ։2
Ամեն քայլին երգ է լսվում
Բնությունն իր հերթին հաստատում
Որ մեծ և հզոր է Աստված
Բայց մարդու կողմից մոռացված։
Մեծ է երգում են թռչուններն
Մեծ է հաստատում այգիներն
Մեծ է օրորվում են դաչտերն
Մեծ է փչում է քամին մեղմ։2
Բայց մարդը մեղքի մեջ կորած
Հոգսից ու ցավից ընկճված
Մերժում է փառքը Արարչի
Որ Նա է Ստեղծիչն Աշխարհի։
Մեծ է երգում են թռչուններն
Մեծ է հաստատում այգիներն
Մեծ է օրորվում են դաչտերն
Մեծ է փչում է քամին մեղմ։2
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: