Song Toolbar:


642


1. Ով հո•վույս սիրող Քրիստոս,

Թող թռչիմ ես քոյդ ի ծոց,

Երբ •ոռան ջուրք հորդահոս,

Եվ ամպեր մութ հողմակոց



Բայց հզոր թեւերդ, ա՜հ բաց,

Չիք այլուր վայր ապահով,

Մինչ անցնի վախ ամպրոպաց,

Առ, Փրկիչ, զիս առ Քու քով:


2. Ես չունիմ այլ ապավեն,

Դու ես վեմս, ո՜հ, Տեր իմ,

Կատաղի ալեաց մեջեն,

Դեպի վեր Քեզ կնայիմ,



Մի թողուր զիս միայնակ,

Չիք դադար, այլ ուր դիմեմ,

Ա՜հ, կուրծքիդ վրա, հոն շիտակ,

Թույլ տուր •ամ եւ շունչ առնեմ:


3. Դու արեւ ես, Դու սեր իմ,

Տեր, ամեն բան ես ինձ Դուն,

Բացի Քեն ես ով ունիմ,

Դու բարիքս ես մնայուն,



Զիս հո•նածս •իրկդ առ, Տեր,

Սիրտ տուր, ա՜հ, հե• լքյալիս,

Զիս ինկածս Դուն առ, վեր,

Եվ դարման տուր խոցյալիս:


4. Ով Փրկիչ իմ, շնորհքիդ ծով,

Թող մեղքիս լեռներն թաղե,

Պիղծ եմ ես բոլոր անձով,

Սուրբ արյունդ իմ վրաս ցողե,



Դու ես ակ կենաց, ով Տեր,

Սիրտդ սիրո •ետ կբխե,

Ա՜հ, ծարավ եմ, թող Քու Սեր

Հորդելով զիս ողողե:



  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: