Song Toolbar:


640


Քրիստոս ի մեջ մեր հայտնվեցավ


Որ էնն Աստված աստ բազմեցավ


Խաղաղության ձայն հնչեցավ


Սուրբ ողջյունի հրաման տրվավ


Եկեղեցիս մի անձն եղավ


Համբյուրս յօդ լըրման տվավ


Թշնամությունըն հեռացավ


Սերն ընդանուր ըսփռեցավ


Արդ պաշտոնյաք բարձրյալ ըզ ձայն


Տուք օրհնություն միաբերան


Միասնական Աստվածությանն


Որում Սերովբեքն են սրբազան։


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: