618
Տեր իմ, կաղաչեմ ու կպաղատեմ,
Իմ միակ հույսի աղբյուրը Դու ես, Տեր,
Տատանյալ եմ, Տեր, ձեռքս պինդ բռնիր,
Լողալ չգիտեմ, Տեր, կընկըղմվեմ:
Ով Հիսուս Փրկիչ, ամեն
Հիշիր, որ ես մարդ եմ, Տեր, (ալելույա)
Ինձ մխիթարիր, այո՛
Միակ հույսս Դու ես, Տեր, ալելուիա։
Ինչո՞ւ կցածնաս անհանգիստ կըլլաս
Ով իմ անձը, բաց արա աչքերդ հուսո
Ինչու կտրտմես ու կշփոթվես
Ով իմ անձս ինչու կտխրես
Փառք տուր Աստծուն, ամեն
Հիսուսի անվամբ կանչիր, (ալելույա)
Նրանից խնդրիր, այո՛
Մի փոքրիկ մաքուր, ջերմ լույս, ալելուիա:
Ինչո՞ւ կխորհես թե մենակ ես դու
Ով իմ, անձը, ինչու հուսահատ կըլլաս
Մոռցար Հիսուսին խաչին վրա գամված,
Հայր Քո ձեռքդ կավանդեմ հոգիս։
Ով Հիսուս Փրկիչ, ամեն
Հիշիր, որ ես մարդ եմ, Տեր, (ալելույա)
Ինձ մխիթարիր, այո՛
Միակ հույսս Դու ես, Տեր, ալելուիա։
Ինչո՞ւ կնայես դուն մութ ամպերուն,
Ով իմ, անձը մի մոռցիր արեւ էլ կա,
Ամեն ցավ կանցնի ու կմոռացվի,
Արշալույսը շուտով կծագի։
Փառք տուր Աստծո, ամեն
Հիսուսի անվամբ կանչիր, (ալելույա)
Նրանից խնդրիր, այո՛
Մի փոքրիկ մաքուր, ջերմ լույս, (ալելույա) ամեն:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: