611
Ուզում եմ երգել ու գովաբանել
Քո սուրբ անունը մարդկանց մեջ պատմել
Դու Հիսուս սեր ես սեր ես Դու անճառ
Ախ ինչպես չասեմ
Սիրում եմ Քեզ
Ախ ինչպես չասեմ
Պաշտում եմ Քեզ
Թեև կատարած իմ չար գործերով
Կարծես ասում եմ ես ուրիշինն եմ
Բայց սիրտս է լալիս ու թաքուն ասում
Ախ Տեր դու գիտես
Սիրում եմ քեզ
Չե որ դու գիտես
Պաշտում եմ քեզ
Իմ վատ արարքով վանում եմ ես Քեզ
Ու դարձյալ զղջում մեղավոր եմ ես
Այո Տեր Հիսուս շատ եմ մեղավոր
Բայց ինչպես չասեմ
Սիրում եմ Քեզ
Ախ ինչպես չասեմ
Պաշտում եմ Քեզ
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: