Song Toolbar:


-581-

Տեր, ամեն օր

Ես հասկանում եմ, որ երկրում

Խոսքովդ է երկինքը անձրևում,

Եվ արշալույսը բացվում

Ինչ, որ Քո խոսքով,

Քո ձեռքով ամենա՜զոր՝

Արարել, հաստատել ես աշխարհում,

Դարերի մեջ չի խամրում,

Եվ փառքն է Քո պատմում


Կրկ. Փառք Քեզ, Դու ամենաթանկն ես,

Ամենակարող ես,

Տիեզերք՝ կազմող և արարողն ես Դու,

Փառք Քեզ, Դու ամենաթանկն ես,

Մեծ և հանճարեղ ես,

Քո իմաստությամբ ես ստեղծել ամեն բան Դու


Ո՜վ իմ սիրտ, մի արցունքից անգամ հալվող,

Օծության յուղն է միայն Սիրով, Քո վերքերը ամոքող,

Տիրոջ ձեռքն է քեզ քաղցրությամբ ու մեղմ հպվում,

Լույսի մեջ առաջնորդում և տանում,

Ամպերից ու աստղերից ու մտքից վեր քեզ օրհնում

Կրկ.

Փառք Քեզ, Ամենակարող ես, Դու ամենաթանկն ես,

Փառք Քեզ, Դու ամենաթանկն ես, Մեծ և հանճարեղ ես,

Փառք Քեզ, Դու ամենաթանկն ես, Ամենակարող ես,

Փառք Քեզ, Դու ամենաթանկն ես, Մեծ և հանճարեղ ես,

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: