Song Toolbar:


57


1. Փրկիչը սեղան կկազմե

Մեր սովը կշտացնելու,

Եվ մեղավորներն կկանչե

Երկնից կերակուրն ուտելու:


Ահա սովամահ տեսնելով,

Մեզի իր մարմինը կուտա,

Մեզի համար զոհ ըլլալով,

Իր մահը մեր կյանքը կըլլա:


2. Ուստի եղբայրներ սիրելի

Ուրախությունով մոտեցեք,

Ձեր Տերն է, որ ձեզ կխոսի.

«Մարմինս առեք ու կերեք»:


Այս սուրբ սեղանին մոտենանք,

Անկեղծ ու խորին զղջումով,

Բոլոր մեր •ործերն մերժելով,

Միայն Հիսուսին հավատանք:


3. Ով Տեր, Դու մեր մեջ •տնվե,

Քու ներկայությունդ ցուցուր,

Եվ այս Քո սեղանդ օրհնե,

Քեզնով մեր սրտերը լեցուր:


Խոսքիդ համեմատ կաղաչենք,

Մեզի Քո հո•իդ պար•եւէ,

Եվ մինչ հոս մենք Քեզ կհիշենք,

Դուն ալ ով Հիսուս մեզ հիշե:


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: