Song Toolbar:


-561-

Սուրբ Արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,

Սուրբ Արունը այսօր էլ մեզ սրբում է մեղքերից,

Սուրբ Արյունը արդարացնում է մեղավորին,

Սուրբ Արյունը փրկում է ամեն հավատացողին:


Օ՜ ինչ մեծ գին Հիսուս վճարեց, փրկեց իմ հոգին,

Այդ Սուրբ Արյամբ դարձել եմ ես Բարձրյալ Աստծո որդին,

Դե մոտեցիր, հեռվում կանգնած այդպես դու մի մնա,

Խաչի առջև բացիր սիրտդ, այդպես լուռ մի մնա:

Կրկ. Հիսուս Խաչվեց դու մոտեցիր փարվիր Սուրբ Ոտքերին,

Նա չի մերժի, քեզ կընդունի և իր գրկում հանգիստ կպարգևի

Գողգոթայի խաչով այսօր փրկություն կստանա,

Լոկ հավատա, լոկ ընդունիր սպասում է քեզ այս կանչը մի մերժիր


Նրան հանձնիր հոգիդ ճնշող մեղքի ծանր բեռը,

Մի ուշացիր, քանի դեռ բաց է երկնքի դուռը:

Աստծո Սերը այս ընդունում է մեղավորին,

Բաց շուրթերդ և շշնջա. «Տեր Հիսուս, ներիր ինձ»:


Սուրբ Արյունը խոսում է Աստծո մեծ սիրո մասին,

Սուրբ Արյան մեջ տեսնում ենք շնորհներն Աստծո փառքի,

Սուրբ Արյունը դեռ հոսում է Գողգոթայի խաչից,

Սուրբ Արյունը այսօր փրկում է քեզ քո մեղքերից:

  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: