550
1. Թեև թզենին չծաղկի
Որթերին էլ բերք չլինի
Ձիթենու արդյունքը ստի
Արտերը կերակուր չտան
Կտրվի ոչխար փարախից
Եվ արջառ չլինի գոմերում:
Կրկ․ Սակայն Տերով պիտի ցնծանք
Փրկության Աստծով ուրախանանք
Տեր Եհովան իմ զորությունն է:
Ոտքերս Նա հաստատում է
Իմ գլուխը բարձրացնում է
Իր ծառային Նա զորացնում է:
2.Սրտանց սիրում եմ Քեզ ով Տեր
Իմ Աստված ու իմ ամրություն
Իմ Փրկիչ, որին հուսացած եմ
Նեղության օրը կանչեցի
Եվ Նա ինձ պատասխան տվեց
Իմ ամեն վախերից ազատեց:
Եվ ես Տերով պիտի ցնծամ
Փրկության Աստծով ուրախանամ
Տեր Եհովան իմ զորությունն է:
Ոտքերս Նա հաստատում է
Իմ գլուխը բարձրացնում է
Իր ծառային Նա զորացնում է:
Կրկ․ Սակայն Տերով պիտի ցնծանք
Փրկության Աստծով ուրախանանք
Տեր Եհովան իմ զորությունն է:
Ոտքերս Նա հաստատում է
Իմ գլուխը բարձրացնում է
Իր ծառային Նա զորացնում է:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: