547
Մեղքի ջրերից Դու հանեցիր ինձ,
Ուր խորտակվում էի առանց Քեզ,
Քո զորավոր ներկայության մեջ
Դու ամրացրիր հավատքը իմ:
Եվ Քո անունը կանչելով
Ու փոթորկին, խնդիրներին չնայելով`
Հանգիստ գտա ես Քո գրկում.
Քոնն եմ ես ,
Իմն ես Դու:
Շնորհքդ խորն է, անսահման է,
Խնդրու'մ եմ ինձ առաջնորդիր,
Թե վախենամ եվ սայթաքեմ ես,
Ինձ բարձրացրու և հաստատիր :
Եվ Քո անունը կանչելով
Ու փոթորկին, խնդիրներին չնայելով`
Հանգիստ գտա ես Քո գրկում.
Քոնն եմ ես ,
Իմն ես Դու:
Սուրբ Հոգի առաջնորդիր ինձ Քո սրահները`
Ուր չկան վախի պատերը ,
Ուր հոգին իմ սավառնում է,
Ուր իմ Փրկչի ներկայության մեջ զորանում եմ,
Ջրերի վրայով քայլում եմ, ուր որ ինձ առաջնորդում ես
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: