54
1. Մի թողուր զիս, որ Աստվածս,
Թող Քեզմե չմոլորվիմ,
Ուժովցուր, Տե՛ր, իմ քայլվածքս,
Եթե ոչ ես կըկղմիմ;
Պահպանե զիս, պաշտպանե զիս, }2
Որ երբեք չկորսվիմ:
2. Աշխարհիս անթիվ հոգերը,
Կարգիլեն զիս, Տեր Քեզմե,
Սատանան իր հրապույրները
Իմ առջեւս կդնե,
Վարմերովը, նենգերովը }2
Թող զիս չմոլորեցնե:
3. Ով, Հիսուս ցրվե վախերս,
Քո խոստումդ է հաստատուն,
Դուն կրնաս ներել մեղքերս,
Ինձ լսել տուր ձայնդ սիրուն,
Դուն ես լույսս, Դուն ես հույսս, }2
Մի միայն Փրկիչս Դուն:
4. Ո՜հ, թե ես սիրույդ ուժովը
Տեր Հիսուս Քեզի ձգվիմ,
Ինձ օգնե հոգվույդ շնորհքովը
Աշխարհես հրաժարվիմ,
Տեր, կանչե զիս ու քաշե զիս, }2
Ես ալ պիտի հետեւիմ:
5. Իմ ներքին սենյակիս մեջը,
Դուռը ետեւես գոցեմ
Ու սրտիս անկեղծ աղերսը,
Աստըծույս մատուցանեմ
Արարիչս եւ Փրկիչս, }2
Առանձին տեղ թող գտնեմ:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: