-533-
1, Տրտմության մեջ իմ հոգու՝ հույսն ես միակ,
Խավարի մէջ օրերիս՝ լույսն ես միակ,
Նա է, որ իր գիրկն արած, ինձ է օրհնում,
Ինձ չարից ամէն վայրկյան նա է փրկում:
Հայրն է նա իմ, Հայրն է նա քո,
Հայրն է ներող, Տերն է սիրող:
Կրկ. Հավատա եւ աղոթիր, որ մեր կյանքը սեր դառնա,
Հավատա եւ աղոթիր, որ խավարը հէռանա,
Հավատա եւ աղոթիր, ցավ ու վիշտ կվերանան,
Հավատա միայն եւ աղոթիր, հավատա միայն:
2, Ով նրան ամբողջ սրտով կորոնի,
Ով նրան ամբողջ հոգով կապավինի,
Միշտ նրա կրծքին փարված կյանքն իր կապրի,
Ողողված նրա լույսով միշտ կօրհնվի:
Հայրն է նա իմ, Հայրն է նա քո,
Հայրն է ներող, Տերն է սիրող:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: