Song Toolbar:


487

1. Ուզում ենք, որ Դու լինես մեր հոգում,

Քո լույսն ու փառքը տարածենք այս կյանքում,

Հիսուս Արքա, իջիր Քո զորությամբ,

Տերերի Տեր, Թագավոր թագավորաց։


Ուրախություն է Քեզ հետ քայլելը,

Երանություն է Քեզ հետ ապրելը,

Հիսուս Արքա, պատրաստիր Քո հարսին,

Որ տանես դեպ տուն երկնային։


2. Մտնենք Տիրոջ սրահը գոհությամբ,

Պաշտենք հոգով ու ճշմարտությամբ,

Փառաբանենք սրտանց մեր Աստծուն,

Որ թագավորենք միասին երկնքում։


3. Շուտով կգաս Դու լույս ամպերով,

Հրեշտակների, սրբոց բանակով,

Կտաս հագուստներ ձյունից էլ ճերմակ,

Որ Քեզ հետ մտնենք երկնային քաղաք։


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: