Song Toolbar:


399

1. Փառքն ու պատիվը Աստծուն կվայելե.

Ամեն օրհնության ակն ու աղբյուրն է:

Բոլոր բարիքներն Իր ձեռքեն կառնենք

Եվ Աստծուն մենք միշտ կփառավորենք:

Անվամբ զորություն և արքայություն,

Մեծություն և փառք հավիտենական,

Ով ամենօրհնյալ փառքի թագավոր

Փառք ու պաշտամունք, գոհունակություն։


Փառք (3), Հայր Աստծուն փառք,

Փառք (3), Աստծո Որդուն փառք,

Փառք (3) և Սուրբ Հոգուն փառք,

Փառք Երրորդությանն, հավիտյանս փառք:


2.Աստծո անունով դրոշակ կվերցնենք

Կյանքի լույսի մեջ համարձակ քայլենք,

Աստըծո առջև ցնծությամբ երգենք

Եվ Աստծուն միշտ մենք կփառավորենք։

Օրհնեցեք Աստծուն ամեն ժամանակ

Լեցվեք Սուրբ Հոգու անվամբ, զորությամբ

Որդու անունից խնդրենք շարունակ

Վերին հանգստի արքայությունը։


Փառք (3), Հայր Աստծուն փառք,

Փառք (3), Աստծո Որդուն փառք,

Փառք (3) և Սուրբ Հոգուն փառք,

Փառք Երրորդությանն, հավիտյանս փառք:


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: