Song Toolbar:


44



1. Իմ կյանքը ես տվի, արյունս հեղեցի,

Որ քո մեղքը թողվի, Իմ անձը զոհեցի,

Ես կյանքս տվի քեզ համար, }2

Իսկ դու ի՞նչ Ինձ համար:


2.Լուսո երկնից եկա, Իմ փառաց աթոռից,

Ծառայի պես եղա, ծաղր ու նախատինքից,

Այս ամենը լոկ քեզ համար, }2

Իսկ դու ի՞նչ Ինձ համար:


3. Կրեցի փշե պսակ, ցավ, տառապանք եւ ահ,

Խմեցի դառը բաժակ, հնազանդ մինչեւ ի մահ,

Այս չարչարանքս էլ քեզ համար, }2

Իսկ դու ի՞նչ Ինձ համար:


4. Մեղքերիդ թողություն, հիմա տալիս եմ քեզ,

Կյանք եւ երանություն, ձրի շնորհքից, առ քեզ,

Այս ամենը քեզ եմ տալիս, }2

Դու էլ սիրտդ տուր Ինձ:


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: