42-
Տեր Հիսուս, ոհ մեռար հեզ տանջանքով խաչի վրա
Եվ մահովդ բացիր մեզ դուռը սուրբ կյանքի համար
Բարաբայի նման ես մատնված էի մահվան
Բայց ցավերովդ աղեկեզ ազատ եմ
Հավիտյան
Կրկ Քեզ ով Տեր գովեստ ու փառք
Մեռար Դու ինձ համար
Քո խաչն է իմ մեծ փրկանք
Եվ մահդ ինձ կյանք անմար
2 Տեր Հիսուս ոհ մեռար հեզ մեր խաչյալ վեհ փրկիչ
Ծնկաչոք մոխրի մեջ թող զոհեմ ամեն ինչ
կամիմ խաչել կիրքերս մութ ցանկություններ իմ ստոր
Որ թոթափեմ լուծն անգութ օձին Ադամահոր
Կրկ Քեզ ով Տեր գովեստ ու փառք
Մեռար Դու ինձ համար
Քո խաչն է իմ մեծ փրկանք
Եվ մահդ ինձ կյանք անմար
3 Օգնիր ամեն ժամ հիշել վերքերդ բևեռների
Որ ատեմ մեղքն անշեջ և ճամբան չարերի
Որ այն խոր վերքերդ Քեզ հետ նորից ես վերապրեմ
Եվ Սուրբ Հոգով նրբագեղ նրանց ուժը ժառանգեմ
Կրկ Քեզ ով Տեր գովեստ ու փառք
Մեռար Դու ինձ համար
Քո խաչն է իմ մեծ փրկանք
Եվ մահդ ինձ կյանք անմար
4.Ոհ ինչ գերազանց միտք ,սեր, մեռավ մարդու համար
Կյանքի աղբյուր ու Տեր Աստված հզոր արդար
Չեմ ձգտում իմաստության այլ փարվեմ պինդ միայն
Փրկչիս սիրուն հավիտյան ուրիշ էլ ոչ մի բան:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: