353
1.Իջիր Սուրբ Հոգի մեր տաճարում,
Ծարավ ու կարոտ Քեզ ենք սպասում,
Վառիր սրտերը Քո կրակով,
Կանչում ենք, արի, լցվենք Հոգով։
Սուրբ Հոգի իջիր, ծարավ ենք Քեզ,
Մեկ սիրտ, միաբան կանչում ենք Քեզ,
Պենտեկոստեի պես մեզ վառիր,
Կրակից լեզուներ շնորհիր։(2)
Սուրբ Հոգի իջիր, Քեզնով վառվենք,
Զորություն առնենք, վկաներ լինենք,
Աշխարհը գնանք ու քարոզենք,
Բոլոր ազգերին աշակերտենք։
Սուրբ Հոգի իջիր, ծարավ ենք Քեզ,
Մեկ սիրտ, միաբան կանչում ենք Քեզ,
Պենտեկոստեի պես մեզ վառիր,
Կրակից լեզուներ շնորհիր։ (2)
(PAUSE)
Սուրբ Հոգի լցրու մեզ պտուղով `
Սեր, ուրախություն, խաղաղություն
Երկայնամիտ, քաղցր, բարի դառնանք,
Հավատարիմ, հեզ, ժուժկալ մնանք։
Սուրբ Հոգի իջիր, ծարավ ենք Քեզ,
Մեկ սիրտ, միաբան կանչում ենք Քեզ,
Պենտեկոստեի պես մեզ վառիր,
Կրակից լեզուներ շնորհիր։
Սուրբ Հոգի իջիր ու մեզ օրհնիր,
Պարգևներ եկեղեցուդ պարգևիր,
Հրաշք, նշաններ, զորություններ,
Մարգարեություն, թարգմանություններ։
Սուրբ Հոգի իջիր, ծարավ ենք Քեզ,
Մեկ սիրտ, միաբան կանչում ենք Քեզ,
Պենտեկոստեի պես մեզ վառիր,
Կրակից լեզուներ շնորհիր: 2
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: