331
1.Գեղեցիկ ամեն շենքեր,
Երբ սեր կա տան մեջ,
Զվարթ, սիրուն ամեն դեմքեր,
Երբ սեր կա տան մեջ:
Հոն կա քաղցր միություն,
Ճշմարիտ խաղաղություն,
Իսկական հաջողություն,
Երբ սեր կա տան մեջ:
Սեր տան մեջ, (2)
Իսկական հաջողություն,
Երբ սեր կա տան մեջ:
2. Պարզ խրճիթն է հրճվալից,
Երբ սեր կա տան մեջ:
Զերծ վնասեն, հոռի կրից,
Երբ սեր կա տան մեջ,
Հոտավետ ծաղիկներով
Տես երկիր դրախտի պես զով,
Կյանք անդորր ու ապահով,
Երբ սեր կա տան մեջ:
Սեր տան մեջ, (2)
Կյանք անդորր ու ապահով,
Երբ սեր կա տան մեջ:
3. Վերն երկինք կծիծաղի,
Երբ սեր կա տան մեջ,
Վարն երկիր սիրով է լի,
Երբ սեր կա տան մեջ:
Զով ջրերն անուշ եր•երն,
Եվ ճաճանչա•եղ եթերն,
Տերն ալ կը հավնի բարձրերն
Երբ սեր կա տան մեջ:
Սեր տան մեջ, (2)
Տերն ալ կը հավնի բարձրերն,
Երբ սեր կա տան մեջ:
4. Հիսուս, •ութդ ինձ հայտնե,
Հայնժամ սեր տան մեջ,
Քուկդ եմ,եվ իմ հո•վույս ըսե,
Հայնժամ սեր տան մեջ:
Թող Քո լույսդ հրաշափառ,
Արեւեն ալ շատ պայծառ,
Փարատե մե•ն ու խավար,
Հայնժամ սեր տան մեջ:
Սեր տան մեջ, (2)
Փարատե մե•ն ու խավար,
Հայնժամ սեր տան մեջ:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: