Song Toolbar:


32


1. Ահա մեզի մանուկ ծնավ,

Ծնավ զավակ Դավթի,

Մեզի Որդի մը տրվեցավ, }2

Ուրախություն երկրին:


2. Իր Հորը Աթոռին վրա,

Փառքով պիտի նստի,

Պիտի ելլե ու բարձրանա, }2

Ըլլա շատ անվանի:


3. Պիտի կոչվի Խորհրդակից,

Հայր Հավիտենական,

Հզոր Աստված և Տեր երկնից, }2

Խաղաղության իշխան:


4. Իր տերությունն է հաստատուն,

Անհուն և անվախճան,

Իշխանությանը մեծնալուն, }2

Պիտի չըլլա սահման:


5. Արքայությունը Քրիստոսի,

Ով Տեր, շուտով թող •ա,

Եվ ցնծությամբ թող եր•վի, }2

Ամեն տեղ Օվսաննա:


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: