Song Toolbar:


299

1. Հիսուս, Դու ես իմ սերը հավիտյան,

Դու ես հոգուս ընկերը անբաժան,

Քեզ եմ հանձնել իմ կյանքը հավիտյան,

Քեզ սիրող Քո եղբայրն եմ, անարժան: 


2. Ահա գահիդ առջև եմ Աստված իմ,

Տուր, որ սիրեմ Քեզ նման բոլորին,

Ապրիր իմ մեջ, Քո կյանքով հաղթական,

Ինձ դարձրու զինվորդ մարտական: 


3. Առանց Քեզ կյանքս փուչ է, սիրելիս,

Խնդրում եմ Տեր, ինձ օրհնիր երգելիս,

Խոսքդ լինի միշտ ինձնից անբաժան,

Հոգով լեցրու, թեկուզ եմ անարժան: 


4. Կյանքս առջևդ լինի հաճելի,

Կյանք ունենամ ես և ալ ավելի,

Երբ կանչես ինձ ապրելու կյանք ազատ,

Ասեմ. Գալիս եմ, եղբայր հարազատ:


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: