Song Toolbar:


294


1. Ահա մենք եկել ենք առջևդ Տեր Հիսուս,

Եկել ենք հանդիպելու Քեզ,

Ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ լինես,

Սիրով ենք հիմա սպասում Քեզ:


Օրհնիր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելի,

Օրհնիր մեզ Արարիչ Հզոր:


Տեր մինչև մեզ չօրհնես, չենք թողնի, չենք •նա,

Կարիքդ ունենք Տեր Հիսուս,

Ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ երևաս,

Զորությամբ մեր մեջ հայտնվես:


Օրհնիր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելի,

Օրհնիր մեզ Արարիչ Հզոր:


Հավատքով ենք եկել, հավատում ենք կառնենք,

Կստանանք օրհնություն Քեզանից.

Ծարավով ենք եկել, տուր մեզ առատորեն,

Օրհնության Կենաց աղբյուրից:


Օրհնիր մեզ, օրհնյալ Տեր Հիսուս սիրելիu,

Օրհնիր մեզ Արարիչ Հզոր:


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: