-283-
1.Նա է Եհովան մեկ Տեր երկրի վրա
Մեր հույսն ու վեմը մեր Փրկությունը
Նա է Իշխանը խաղաղության
Նա է Հայրը հավիտենության։
2.Հզոր Աստված է ու Խորհրդական
Սքանչելի Սուրբ ու բազմաողորմ
Դարձողին ներող ընկածին բարձրացնող
Սիրո Աստված է լույս ճշմարտության։
Ալելույա,Ալելույա,Ալելույա,Ալելույա,
Նա տվավ իր Որդուն ու մեզ փրկություն
Ալելույա Եհովա Աստծուն։
3.Ուրախությամբ պիտ ուրախանամ Տերով
Եվ իմ անձը պիտ խնդա իմ Աստծով
Քանզի Նա մեզ հագցրեց
Փրկության հանդերձներ
Եվ դարձրեց Սուրբ Աստծո որդիներ։
4.Թե չծաղկի թզենին և որթը բերք չտա
Արջար չլինի գոմում և ոչխար փարախում
Աստված իմ ժայռն է Եհովան զորությունս
Անով պիտ ցնծամ ապրեմ հավիտյան։
Ալելույա,Ալելույա,Ալելույա,Ալելույա,
Ով կա Քեզ նման Տեր
Ով կա Քեզ նման Աստված
Տերերի Տերն ես հզոր Աստված մեր։
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: