Song Toolbar:


23


1․Այս կյանքս պատերազմ է, և մենք՝ զինվորներ,


Մեղքի և սատանի դեմ մարտնչում ենք:


Իրավ, խորամանկ են մեր թշնամիներ,


Բայց Քրիստոսի պես մենք զորապետ ունինք։


Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,


Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,


Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար


Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։


2․Բաց է քեզ համար Աստծո զինարան,


Նա կը հագցնե քեզ Յուր արդարությամբ,


Կդնե գլխիդ սաղավարտ փրկության


Եվ մեջքդ կկապե Յուր ճշմարտությամբ։


Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,


Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,


Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար


Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։


3․Արթուն կենալով և աղոթք ընելով՝


Մեր բոլորն զենքերն կմնան միշտ փայլուն,


Եվ աճենք օրեցօր Աստծո Խոսքով,


Եվ Նրա շնորհքով կլինենք հաստատուն։


Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,


Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,


Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար


Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։


4․Անթիվ փորձություն կա մեր ճանապարհին,


Սակայն ամենին Հիսուսով կհաղթենք,


Եվ Հորդանան գետից անցնելու պահին


Հիսուսին մեզ շատ մոտ կանգնած կտեսնենք։


Կանգնի՛ր Հիսուսի համար, ով քրիստոնյա,


Քեզի համար Ինք համբերեց խաչին վրա,


Դուն ալ մի վախցիր, այլ Տերոջդ համար


Կանգնի՛ր և եղիր քաջ վկա։


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: