Song Toolbar:


219


1. Ես թողեցի մի օրինակ,

Որ դուք իրար ոտքեր լվաք,

Եթե ես Տերս այդ բանն արի,

Դուք էլ արեք այդ է բարի:


2. Լվանալով ես ձեր ոտքեր,

Սիրո մեջը այդ էլ պետք է,

Երանի ձեզ, թե կատարեք,

Դուք էլ ինձ պես իրար սիրեք:


3. Այստեղ չկա մեծ ու պստիկ,

Կամ •րա•ետ կամ էլ ռամիկ,

Էլ ոչ հարուստ, ոչ էլ աղքատ,

Իմ արյունով եք հարազատ:


4. Մեկ մարմին եք դուք Հիսուսով,

Վերստին ծնված նոր կյանքով,

Մեկ Հորից եք քույր եղբայրներ,

Ձեզ տա Աստված ավելի սեր:


5. Թույլ տուր լվամ ես Քո ոտքեր,

Որ կատարվի Տիրոջ խոսքեր,

Հավետ մնանք մտերիմներ,

Լինենք խոնարհ եւ պտղաբեր:


6. Թող ուժովնան այս քո ոտքեր,

Գնաս ամեն •յուղ, քաղաքներ,

Վկայելով ամեն մարդկանց,

Աստված •թած դռներդ բաց:



  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: