Song Toolbar:


20



1․Մեր լավագույն օրերն անգին


Եվ զորեղ, թարմ ուժերն առնական


Մենք կզոհենք Տեր Հիսուսին՝


Որպես նվեր պատվական։



Ի՞նչն է այնքան մեզ հաճելի,


Քան Հիսուսին ծառայել,


Կյանքերս առողջ եւ սիրով լի


Սիրտ մեր Փրկչին նվիրել։



2․Լսու՞մ ես, մեզ Նա կանչում է,


Զոհվելու ժամ, եղբայր արդ հնչեց,


Հապաղելու ժամանակ չէ,


Տես, Նա մեզ կյանք պարգևեց։



Եղբայրք, պահենք վեր մեր դրոշակ


Անվամբ անհաղթ մեր Փրկչի,


Թող այրե Սուրբ Հոգու կրակ


Զոհերն մեր ի սեր Խաչի։



3․Հիսուսով մենք միշտ համարձակ


Մեղքի դեմ շարունակ պիտ կռվենք,


Կորչում են, տես, բազում անհատ,


Բարի լուր նրանց հաղորդենք։



Թող սպառնա մեզ դաժան մահ,


Մեռնելուց մենք չենք վախի,


Մեր երգերով թշնամուն ահ,


Կստիպենք, մենք շուտ փախչիլ։ (2)


  • Check Past Songs
  • Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։

    No Past Songs Found

  • Check Similar Songs
  • Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: