197
1.Եթե դժվարության հանդիպես,
Կամ թե մարդկանցից արհամարվես,
Ինչքան էլ ծանր վիճակ լինի,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր:
Եթե ծաղիկները թառամեն,
Եվ տերևները ծառից թափվեն,
Իսկ սրտումդ կրակը հան•չի,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր:
2. Թե էլ արևը քեզ չփայլի,
Եվ կյանքիդ օրերը խավարի,
Եվ զ•աս սառնություն սրտիդ մեջ,
Մի մեղադրիր ոչ ոքի երբեք:
Թե ճամփիդ ծաղիկներ չլինեն,
Այլ միայն սուր քարեր հանդիպեն,
Իմ եղբայր այս խոսքը դու հիշիր,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր:
3. Եթե դուն մենակ ես ու լքված
Ինչպես ծովում նավը ջախջախված,
Էլ պիտանի չես ոչ մի բանի,
Դարձյալ ոչ ոքի մի մեղադրիր:
Թե աչքերիցդ հորդ արցունք թափվի,
Ուրախության հույսը կտրվի,
Այս խոսքը քո սրտիդ մեջ պահիր,
Երբեք ոչ ոքի մի մեղադրիր:
4. Թե նույնիսկ հարազատ ընկերդ
Եվ հանկարծ դրժի իր խոստումը,
Քեզ մոռանա և սերը փոխի,
Նրան էլ դարձյալ մի մեղադրիր:
Որովհետև Հիսուս Քրիստոսը,
Ներում է բոլորիս մեղքերը,
Հայացքդ միայն Նրան ուղղիր,
Նրա նման դուն ալ միշտ ներիր:
5. Թե ուզում ես երջանիկ լինել,
Եվ մարդկանց օրինակ ծառայել,
Այդ դեպքում պետք է այսպես անես,
Ամենից առաջ քեզ մեղադրես:
Քանզի Հիսուսը մեզ սիրելով,
Մեր մեղքը Իր վրա վերցնելով,
Խաչի վրա մեզ համար զոհվեց,
Ինձ և քեզ թողություն պար•ևեց:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: