193
1. Աչքերս եմ բացել Քրիստոսի խաչի տակ,
Ու թափել արցունքներ մեղքերի թողության,
Նայվածքդ լռին աչքերիս մեջ սուզվում,
Ասում է սիրելիս զղջումդ եմ ուզում:
Ինչ իմանայի, որ փնտրում ես ինձ,
Ու միացնում ես բաժան սրտերին,
Հիմա փակ սրտիս փեղկերն եմ բացում,
Ու խաչիդ առջեւ սիրտս դատարկում:
2. Աշխարհում այս մեծ չ•տա ես մի դուռ,
Բարիք չհասավ այս կյանքում մի բուռ,
Մարդիկ չեն կարող վշտերս ամոքել,
Նրանք ինձ հաճախ լավից են զրկել:
Ինչ իմանայի, որ փնտրում ես ինձ,
Ու միացնում ես բաժան սրտերին,
Հիմա փակ սրտիս փեղկերն եմ բացում,
Ու խաչիդ առջեւ սիրտս դատարկում:
3.Քո կյանքն ես կապել փշրված սրտիս հետ,
Անպտուղ անցյալ օրերին իմ խենթ,
Ահա մարում ես պարտքերն իմ բոլոր,
Քո սուրբ Արյունով, անգին Արյունով:
Ինչ իմանայի, որ փնտրում ես ինձ,
Ու միացնում ես բաժան սրտերին,
Հիմա փակ սրտիս փեղկերն եմ բացում,
Ու խաչիդ առջեւ սիրտս դատարկում:
4. Հիմա չեմ կարող առանց Քեզ ապրել,
Ու Քեզնից հեռու ուրիշ սեր խնդրել,
Դու ես սկիզբը եւ վերջն իմ կյանքի,
Այս է լուծումը •ալիք օրերիս:
Ինչ իմանայի, որ փնտրում ես ինձ,
Ու միացնում ես բաժան սրտերին,
Հիմա փակ սրտիս փեղկերն եմ բացում,
Ու խաչիդ առջեւ սիրտս դատարկում:
Խորհուրդ. Սեղմեք այն երգը, որը ցանկանում եք բացել։
No Past Songs Found
Սա օգնում է ձեզ տեսնել, թե որ երգերն ունեն նույն հատկանիշները, ինչ այս երգը: